AM | RU
USD
EUR
RUB

Այն, ինչ այսօր թուրքական կողմը մատուցում է որպես զիջում, իրականում հասանելի էր առանց նախապայմանների

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, Times․am: Թուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.

«Հայաստան-Թուրքիա բանակցությունների ներկա փուլի մեկնարկի առաջին օրվանից թուրքական կողմը (թե՛ Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը, թե՛ թուրքական և ադրբեջանական մեդիան) պարբերաբար խոսում է Երևանի և Ստամբուլի միջև օդային կապ հաստատելու մասին։ Ընդ որում, եթե ուշադրությամբ հետևենք այն կոնտեքստին, որում արվում են նշյալ հայտարարությունները, ապա կնկատենք, որ Երևան-Ստամբուլ չվերթները ներկայացվում են որպես ոչ միայն հայ-թուրքական «բարեկամությանն» ու «խաղաղությանն» ուղղված թուրքական քայլ, այլ որպես բարի կամքի դրսևորում Թուրքիայի կողմից մեր հանդեպ։ Օրինաչափորեն, չվերթների մասին լուրը նմանատիպ ոճով են մատուցում նաև ՀՀ դե ֆակտո իշխանություններն ու նրանց ենթակա մեդիառեսուրսները։

Ու ցավոք, հենց դրա շուրջ են ծավալվում հայրենի քաղաքական գործընթացները՝ մտնելով տեղանունների ծագման և այլ անիմաստ քննարկումների մեջ։

Մինչդեռ չվերթների շուրջ իրականությունն ու դրանից բխող քաղաքական հարցերը, որոնք արժանի պետք է լինել մեր ուշադրությանը, հետևյալն են.

Հայաստանի և Թուրքիայի միջև կանոնավոր չվերթներ իրականացվել են երկար տարիներ, որոնք ընդհատվել են կորոնավիրուսի մեկնարկին զուգահեռ 2020թ. ձմռանը։ Մինչ այդ Երևանի կենտրոնում գործում էր թուրքական Atlas Global ավիաընկերության գրասենյակը, որը 2020թ. փետրվարին սննկացավ։ Այսինքն, այն, ինչ այսօր թուրքական կողմը մատուցում է որպես բարի կամք ու Հայաստանի հանդեպ արված զիջում, իրականում հասանելի էր առանց նախապայմանների։ Ուստի դրա ներկայացումը ոչ թե նոր քայլ է թուրքական կողմից, այլ պարզապես նախկինում եղածի նոր փաթեթավորում։ Ավելին, սա խիստ շահավետ է թուրքական կողմի համար բիզնես տեսանկյունից (նրանք, ովքեր գիտեն Ստամբուլի օդանավակայանի տրանզիտային հավակնությունների մասին, կհասկանան ասածս)։

Ավելին, ՀՀ դե ֆակտո իշխանությունները արդեն զիջում արել են՝ 2021թ. հոկտեմբերին բացելով Ադրբեջանի համար Սյունիքով օդային ճանապարհը, ըստ էության տրամադրելով օդային միջանցք։ Սկզբից դա փորձեցին կոծկել, ապա ավելի ուշ բացահայտեցին։

Անհրաժեշտ է հիշեցնել, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանները փակ են և հարաբերություններ չկան, որովհետև Թուրքիան է որոշել Հայաստանին շրջափակել։ Կրկնում եմ, Թուրքիան, ո՛չ Հայաստանը։ Հետևաբար առանց պայմանների բանակցությունների միակ օրակարգը պետք է և կարող է լինել Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման լիակատար վերացումը։ Դրա դիմաց Հայաստանը որևէ զիջում չունի անելու։ Սա է հարցի քաղաքական իմաստը։ Այլ քաղաքական հարց չկա և հենց սա պետք է դառնա Թուրքիայի հետ «խաղաղության օրակարգի» պատասխանատուներին ուղղված հարցերի առանցքը։

Նկարում Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանն է, ուր հայտնվելու են մեր հայրենակիցները Ստամբուլ ժամանելիս։ Սաբիհա Գյոքչենը Թուրքիայի առաջին կին օդաչուն էր, որին որդեգրել էր Թուրքիայի հիմնադիր նախագահ Աթաթյուրքը Հայոց ցեղասպանությունից հետո։ Ըստ տարածված վարկածի՝ Ստամբուլում 2007թ. այսօրը՝ հունվարի 19-ին ազգությամբ հայ լրագրող Հրանտ Դինքը սպանվեց այն պատճառով, որ դրանից առաջ «Ագոս» թերթում հրապարակել էր Սաբիհա Գյոքչենի (իսկական անունը՝ Հաթուն Սեբիլջիյան) հայկական ծագումը բացահայտող հոդված։ Այնպես որ, ժամանելով Ստամբուլ, առաջին բանը, որի հետ առնչվելու է հայ մարդը, ուղիղ կապված է հայոց ցեղասպանության և դրա ուրացման հետ»:

Լրահոս
Երևանում 37-ամյա տղամարդը կտրել է ձեռքերի երակներն ու պարանոցը Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Արագած Ախոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ իշխանությունը Ալիևի հռչակած «Զանգեզուրի միջանցքը» «Հայկական խաչմերուկ» է կոչում՝ փորձելով խաբել ժողովրդին Մեզ վախկոտ ու դավաճան դիպլոմատներ պետք չեն, շուտով Նիկոլի հետ կլքեն այս շենքը. Տիգրան Քոչարյան 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 20-ամյա կնոջը Կարմիր բերետավորները բիրտ ուժ են կիրառում ԱԳՆ շենքի մոտ գտնվող ցուցարարների նկատմամբ ԱԳՆ փոխնախարարը հրաժարվեց ասել, որ «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում» ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի «նահանջ» հրամանի հետևանքով 5 անձ գերեվարվել է, 12-ը՝ զոհվել, 24-ը՝ անհետ կորել 5 րոպե ունեք, կողմնորոշվե՛ք․ ընդդիմադիրները ժամանակ տվեցին ԱԳՆ դուռը բացելու համար Նիկոլի ու Ալիևի ցանկացած պայմանավորվածություն, իմացեք, որ առ ոչինչ է․ Իշխան Սաղաթելյան Արսենին պայքարից չեք կարողանալու հետ պահեք, նրա պայքարը հանուն Հայաստանի է, հանուն Արցախի է և հանուն հայի է․ Վանեցյան ՔԿ-ի քննիչները «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանի բնակարանում փնտրում են թմրանյութ․ Բաբայան Սրանք հային չեն ծառայում. ընդդիմությունը ճեղքեց ոստիկանական շղթան՝ փակելով ԱԳՆ մուտքերը ՈւՂԻՂ. Ընդվզման ակցիա Երևանում ՈւՂԻՂ․ Ընդդիմության անհնազանդության ակցիան Առավոտից խուզարկություններ են ընթանում ՀՀԿ-ականների տներում Այս պահին ոստիկանությունը խուզարկություններ է իրականացնում ՀՅԴ անդամների բնակարաններում․ Սաղաթելյան Մայիսի 24-ին Երևանի և 8 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Այլևս ակնհայտ է, որ Արցախը պարտադրված է պայքարել երկու ճակատով․ Սենոր Հասրաթյան Նիկոլ Փաշինյանը, հանուն սեփական աթոռի պաշտպանության, Հայաստանն ու Արցախը հանել է աշխարհաքաղաքական աճուրդի. հայտարարություն Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողով Ալիևը Հայաստանի հետ սահմանի սահմանազատման պետական հանձնաժողով է ստեղծել Մխիթարյանն ու Դիբալան իտալական ակումբի առաջնային տրանսֆերային նպատակներն են․ Gazzetta dello Sport «Արցախն ապրում է» մշակութային փառատոնի շրջանակում Արցախում առաջին անգամ էկրան բարձրացավ «Օլիմպիկոս» ֆիլմը Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ անընդունելի է․ Արցախի նախագահի խոսնակ Թալինում հիմնվել է 7,5 հեկտար տարածք զբաղեցնող արևային ֆոտովոլտային էլեկտրակայան Սյունիքում բացահայտվել է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպք․ մեկ կին ձերբակալվել է․ տեսանյութ Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը` հայաստանյան բանկերում ՔՊ-ական պատգամավոր Անուշ Բեղլոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Առավոտյան՝ 08:00-ին բոլորս պետք է լինենք Ֆրանսիայի հրապարակում. միասին կարևոր անելիք ունենք Կախված վիճակում հայտնաբերված 11-ամյա երեխան փորձել է ընդամենը ճոճանակ սարքել Ընդդիմությունն այսօր հանրահավաք ու երթ չի անի. ծրագրով այդպես է նախատեսված Շառլ Միշելի հայտարարությունից պարզ է դառնում, որ Արցախի կարգավիճակը Փաշինյանը պատկերացնում է Ադրբեջանի կազմում Երևանում հաստաբուն բարդին տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա Կարսում ընթանում են թուրք-արդբեջանական զորավարժություններ Շատ քիչ ժամանակ ունենք Արցախի վերջնական հանձնումն ու Հայաստանի մասնատումը կանգնեցնելու համար Ի՞նչ իրավիճակում է Գորիս-Կապանի այլընտանքային ճանապարհը, որով հպարտանում է իշխանությունը․ տեսանյութ Շառլ Միշելի հայտարարությունից երևում է, թե ինչպես է ոմն կապիտուլյանտ, հանձնում քո հայրենիքը Կոտայքի մարզում 18-ամյա աղջիկը տան բակում հայտնաբերել է ծառից կախված 11-ամյա եղբոր դին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan