Հայաստանում հեղուկ գազը կթանկանա․ պատգամավոր

Հայաստանում հեղուկ գազը կթանկանա․ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, Times․am: Հայաստանում հեղուկ գազը կթանկանա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Պատգամավորը երեք գործոն է նշել, որով պայմանավորված է հնարավոր թանկացումը. Հայաստանը հեղուկ գազ չունի և ներկրում է, իսկ այդ շուկաներում կա որոշակի թանկացում։ Երկրորդ գործոնն այն է, որ Հայաստանի շուկան փոքր է, իսկ ներկրման բարձր մենաշնորհացման աստիճանը շարունակում է պահպանվել։

Երրորդ գործոնը, որը նշել է Ավետիսյանը, բարձր մենաշնորհացման շուկաների նկատմամբ վերահսկողական մարմնի հսկողությունն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում