Հունաստանը լուսավորված է հայոց եռագույնով

Հունաստանը լուսավորված է հայոց եռագույնով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, Times․am: Հայաստանի և Հունաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ հունական Կրետե կղզու հայտնի փարոսն ու Հունաստանի հյուսիս արևելքում գտնվող Ալեքսանդրուպոլիս քաղաքի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են հայոց եռագույնով։

Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունը և Հունաստանի Հանրապետությունը երկկողմ դիվանագիտական հարաբերություններ են հաստատել ուղիղ 30 տարի առաջ՝ 1992 թ. հունվարի 20-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում