Նախագահի հրաժարականը թույլ է տալիս ասելու, որ ներքաղաքական և արտաքին լուրջ գործընթացներ կարող են սկսվել
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, Times․am: Նախագահն իր պարտականությունները չի կատարել, նա լուռ համաձայնությամբ ազդել է ՀՀ կադրային քաղաքականության վրա: Ինչպես փոխանցում է Aysor.am-ը, ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին։
«Գոնե ռազմական ոլորտում կադրային նշանակումները կամ կադրերից ազատումները թույլ են տալիս ասելու, որ նրանք մակերեսորեն են վերաբերվել այդ գործընթացին։ Լուրջ հարված է եղել խրախուսման, արժանավորներին գնահատման գործընթացում և նաև օրենսդրական գործունեության մեջ», – ասաց պատգամավորը։
Օհանյանի խոսքով՝ նախագահի հրաժարականը թույլ է տալիս ասելու, որ ներքաղաքական և արտաքին լուրջ գործընթացներ կարող են սկսվել, որը հարված է ՀՀ-ին և ինքը խուսափում է այդ ամենից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում