Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, Times․am: Փետրվարի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։

Միացյալ Նահանգներում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ՝ քննարկելու Մայր Աթոռի կողմից իրականացվող ծրագրերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում