AM | RU
USD
EUR
RUB

Դատավորի նկատմամբ այս իրավական գործընթացը «չվնգստացող» դատավորներին վախեցնելու և պատժելու ազդակ է

 

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, Times․am: «Այլընտրանքային նախագծեր խումբը» հայտարարություն է տարածել դատավոր Բորիս Բախշիյանի վերաբերյալ ԲԴԽ որոշման վերաբերյալ․

«Համաձայնություն տալով դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու,նրան ազատությունից զրկելու և լիազորությունները կասեցնելու վերաբերյալ՝ Բարձրագույն դատական խորհուրդը վերածվեց գործող իշխանության պատժիչ համակարգի առանցքային օղակի։

Zonder-command-ի տրամաբանությամբ գործող՝ դատավորների իրավունքները պաշտպանելու համար ստեղծված կառույցը որոշումը կայացրել է միաձայն։

Այս որոշումը նախադեպ է ստեղծելու՝ ընթացիկ գործերով դատավորներին այս նույն եղանակով հեռացնելու համար։

Դատավորի նկատմամբ այս իրավական գործընթացը քաղաքական հրահանգներին չենթարկվող, օրենքով առաջնորդվող, «չվնգստացող» դատավորներին վախեցնելու և պատժելու ազդակ է: Սա դատարանների նկատմամբ շուրջ երեք տարի շարունակվող հետևողական արշավի հերթական դրսևորումն է, որը քայլ առ քայլ տանում է իշխանությունների կամակատար դատական համակարգ ունենալուն։Սա շրջադարձային պահ է, որից հետո Հայաստանը վերջանականապես կարող է գլորվել ամենաթողության անհավանական վտանգավոր փուլ։

Դատավորի նկատմամբ հետապնդումը որևէ կերպ չի տեղավորվում ընդամենը մի քանի օր առաջ Հայաստանում ժողովրդավարության կայացման վերաբերյալ ԵԽԽՎ «փայլուն» բանաձևի տրամաբանության մեջ։ Տրամաբանության մեջ չի տեղավորվում նաև այն փաստը, որ քաղաքական ենթատեքստ ունեցող գործով կալանքի վերաբերյալ որոշում կայացնող դատավոր է ընտրվել այն անձը, որն այսօրվա իշխանությունների «Դըմփ, դըմփ, հու» -ի համար թմբուկ էր խփում։

Դատավոր Բախշիյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը պետք է ազդակ լինի իրավաբանական ողջ համայնքի համար՝ դատավորներից մինչև փաստաբան. լռությունը կարող է շատ թանկ արժենալ: Բայց սա միայն իրավական համայնքի խնդիրը չէ։ Սա քաղաքական, հասարակական լայն շրջանակների, քաղաքական լիդերների, ողջ գիտակից հասարակության խնդիրն է։ Այսօր լռելը նշանակում է՝ կիսել պատասխանատվությունը՝ բոլոր անօրինականությունների և դրանց հետևանքների համար»։

Լրահոս
Հրդեհ` Աբովյան փողոցում Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ տարադրամի փոխանակման կետերում ՀՀ սուվերեն տարածքից հայ զինվոր է առևանգվում. Աննա Գրիգորյան ՊՆ-ն հաստատում է՝ հակառակորդը կրակ է բացել Խաչիկի ուղղությամբ, պատասխան կրակից հետո լռեցվել է Հակառակորդը մոտ 10 րոպե ինտենսիվությամբ կրակ է բացել Խաչիկ գյուղի ուղղությամբ Կրակոցներ՝ Գեղարքունիքի մարզում․ հայտնաբերվել է «Կալաշնիկով»-ի 25-ից ավելի պարկուճ Զոհվածի հորը ծեծողին էլ պարգեւատրեց. «Հրապարակ» Որ ճանապարհներն են կապելու Թուրքիան Ադրբեջանին․ «Հրապարակ» Դատախազի տեղակալները դիմումներ կգրեն. կմնա միայն մեկը. «Ժողովուրդ» Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Պաշտպանության մասին աղմկահարույց օրենքն արտահերթ նիստով արագ կընդունվի. «Հրապարակ» Իշխան Սաղաթելյանը մեկնել է Եվրոպա. նա բարձր մակարդակի 10-ից ավելի հանդիպում է ունենալու «Հրապարակ» «Ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության»․ այսօր, ժամը 11։00-ին երթ է լինելու Հայաստանը նշում է Սահմանադրության օրը Մի շարք համայնքներում կդադարեցվի ջրամատակարարումը Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Ահազանգեր են ստացվել, որ Ռուսաստանի և Չինաստանի դեսպանատներում ռումբեր են տեղադրված ԱԱԾ բացահայտած «դավաճանական գործակալական ցանցի» 2-րդ կալանավորված զինծառայողն է ազատ արձակվել «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Իրանում․ Բայրամով Կոտայքի մարզում 8-ամյա տղան պատահական կրակոցից մարմնական վնասվածք է ստացել Իշխանությունը չունի սոցիալական հենարան, բայց սա մեխանիկորեն չի ենթադրում ընդդիմության հաջողություն Գեղարքունիքում 44-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հորեղբոր 13-ամյա թոռանը. վերջինս մահացել է ՈւՂԻՂ. Ակցիա Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում Որոշել եմ վայր դնել պատգամավորի մանդատս․ Արթուր Ղազինյան Արցախի լինել-չլինելու հարցն է դրված, կառուցվող նոր ճանապարհը շատ մեծ վտանգներ է պարունակում Բրիտանական զինված ուժերը թուլացել են Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով Զոհվածների մեջ որդուն փնտրող հայրը նրան ողջ է գտել Երևանում 50 Cent-ին մատանի են նվիրել, ինչ է խորհրդանշում այն Կիևը բալիստիկ հրթիռներով հարվածել է ՌԴ Բելգորոդի և Կուրսկի բնակելի թաղամասերին Երբ կվճարվի հուլիս ամսվա կենսաթոշակը Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ տարադրամի փոխանակման կետերում Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Նիկոլի իշխանության կողմից հալածվելը պատիվ է. Իշխան Սաղաթելյան Հուլիսի 4-ին Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Իրանում 9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել․ կան զոհեր Երևանում հետխորհրդային շրջանում առաջին անգամ կառուցվել է տրոլեյբուսային երթուղու նոր ուղեհատված
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan