Մանկապարտեզում երեխային ֆիզիկական և հոգեկան տառապանք պատճառելու դեպքի փաստով քրգործ է հարուցվել

Մանկապարտեզում երեխային ֆիզիկական և հոգեկան տառապանք պատճառելու դեպքի փաստով քրգործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, Times․am: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով հարուցված քրեական գործով քննություն է տարվում՝ երեխայի նկատմամբ առերևույթ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով 2022 թ. հունվարի 31-ին՝ քաղաքացին ՀՀ ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2016 թվականին ծնված դուստրը 2019-2021 թվականների ընթացքում հաճախել է Երևան քաղաքում գործող մանկապարտեզ և այնտեղ երեխայի հոր՝ ազգությամբ պակիստանցի լինելու հանգամանքով պայմանավորված, նրա նկատմամբ դրսևորվել է դաժան վերաբերմունք:

Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում