Ոստիկանությունն իրավունք չունի ուժեղացված ծառայության անվան տակ խուզարկել մեքենաները. փորձագետ

Ոստիկանությունն իրավունք չունի ուժեղացված ծառայության անվան տակ խուզարկել մեքենաները. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, Times․am: Իրավական ոլորտի փորձագետ Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ոստիկանությունն իրավունք չունի ուժեղացված ծառայության անվան տակ խուզարկել մեքենաները, եթե չունի դատարանի որոշում, քանի որ մեքենայի իրավական կարգավիճակը հավասարեցված է տան/բնակարանի կարգավիճակին:

Սիրելի քաղաքացիներ, թույլ մի’ տվեք ոստիկանությանը խուզարկել ձեր մեքենան առանց դատարանի որոշման. Դատարանի համապատասխան որոշման բացակայության դեպքում նրանք ունեն մեքենան բացառապես տեսողական զննման ենթարկելու լիազորություն:

Այն, ինչ տեղ է ունենում այժմ Խանջյան և Երևան քաղաքի այլ փողոցներում, հերթական ցինիկ ապօրինությունն է.

Իսկ ապօրինությունը այս իշխանության բրենդն ու այցեքարտն է դարձել:

Ցտեսություն»,- գրել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում