1 օրում արգելափակումից դուրս է բերվել 33 ավտոմեքենա

1 օրում արգելափակումից դուրս է բերվել 33 ավտոմեքենա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, Times․am: Փետրվարի 13-ից 14-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Ծաղկաձոր և Հրազդան, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Սևան քաղաքներում, Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղում, Վերին-Խոտանան-Տաթև ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 33 ավտոմեքենա և 12 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում