Մինսկի համաձայնություն այլևս գոյություն չունի․ Պուտին

Մինսկի համաձայնություն այլևս գոյություն չունի․ Պուտին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, Times․am: Ռուսաստանն այս ամբողջ ժամանակահատվածում շահագրգռված էր Մինսկի պայմանավորվածությունների իրականացման համար, քանի որ այդ փաստաթուղթը հանդիսանում էր կոմպրոմիսների արդյունք։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Մինսկի համաձայնություն այլևս գոյություն չունի։

«Այդ առումով, այո, իհարկե, Մինսկի համաձայնություն այլևս գոյություն չունի։ Այդ պայմանավորվածություններից ի՞նչը կատարել, եթե մենք ճանաչել ենք Դոնբասի և Լուգանսկի անկախությունը»,-նշել է ՌԴ նախագահը։

«Ուկրաինայի իշխանությունները հրապարակայնորեն հայտարարել են, որ չեն կատարի Մինսկի պայմանավորվածությունները։ Ռուսաստանն այլևս չէր կարող հանդուժել Դոնբասի ժողովրդի ցեղասպանությունը»,-հավելել է Պուտինը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում