Ադրբեջանի կողմից գերեվարված մեր հայրենակիցները կապ են հաստատել հարազատների հետ

Ադրբեջանի կողմից գերեվարված մեր հայրենակիցները կապ են հաստատել հարազատների հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, Times․am: Փետրվարի վերջից մինչև մարտի սկիզբ ընկած ժամանակահատվածում գերության մեջ գտնվող մեր բոլոր այն հայրենակիցներին, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատել է Ադրբեջանը, Կարմիր խաչի ներկայացուցիչները տեսակցել են։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին։

«Կարմիր խաչի ներկայացուցիչները ծանոթացել են գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների պահման պայմաններին, առողջական վիճակին, հնարավորություն է տրվել հարազատների հետ կապը պահել՝ նամակների, հեռախոսազանգերի և տեսագրված ուղերձների միջոցով»,- նշել է Ամատունին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում