Գերմանիայում քրեական պատժի կենթարկվեն Z տառն օգտագործելու համար

Գերմանիայում քրեական պատժի կենթարկվեն Z տառն օգտագործելու համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, Times․am: Գերմանիայի որոշ ֆեդերալ հողերում արգելել են Z լատինական տառի լոգոտիպը։ Այս մասին հայտնում է Bild-ը։

Գերմանական Բավարիայի, Բեռլինի, ներքին Սաքսոնիայի, Հյուսիսային Վեստֆալի իշխանությունները արգելել են օգտագործել Z նշանը։ Բեռլինի սենատոր Իրիս Շպրանգերը բացատրել է, որ սպիտակ Z տառը նկարված է ռուսական ռազմական տեխնիկայի վրա։ Սենատորը խոսքով՝ Z տառի օգտագործումը կառաջացնի քրեական պատիժ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում