Գերու ծնողը քարով հարվածեց Կառավարության շենքին. ոստիկաններն ուժի կիրառմամբ բերման ենթարկեցին նրան
31/03/2022 14:01
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, Times․am: Կառավարության շենքի մոտ այսօր վաղ առավոտից հավաքվել էին 2020թ. դեկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության Խծաբերդ գյուղի տարածքում մարտական հերթապահությունում ընդգրկված, ապա գերեվարված տղաների հարազատները։ Կառավարության նիստից հետո նրանք զրուցեցին Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ, սակայն չցանկացան, որպեսզի լրատվամիջոցներն այն լուսաբանեն, գրում է 168․am-ը։
Ավելի ուշ հաստատված և Բաքվի բանտերում պահվող գերիների հարազատները փորձեցին փակել Տիգրան Մեծ պողոտա-Հանրապետության հրապարակ ճանապարհահատվածը։
Քաղաքացիներից մի տղամարդ էլ քարով հարվածեց Կառավարության շենքի մուտքի դռանը, ինչից հետո ոստիկանության կարմիրբերետավորներն ուժի կիրառմամբ նրան բերման ենթարկեցին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում