AM | RU
USD
EUR
RUB

Ոստիկանությունը խախտումներ է թույլ տվել, իսկ հանրային դեմքերի կողմից ոստիկանների գործողությունները ողջունելը դատապարտելի է. ՄԻՊ

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, Times․am: Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել արագ արձագանքման խմբերի աշխատանքի նախնական ամփոփմամբ.

«Ինչպես արդեն հայտնել էինք, Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբերը վաղ առավոտից իրականացրել են արագ արձագանքման այցեր Ոստիկանության թվով 8 բաժիններ բերման ենթարկված թվով առավել քան 151 անձանց։

Իրականացված այցերի արդյունքներով արձանագրվել են Ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիներին բերման ենթարկելու մի շարք ընթացակարգային խախտումներ։ Դրանց զգալի մասի ուսումնասիրությունը վկայում է արձանագրվող խախտումների շարունակականության մասին։ Ստորև ներկայացնում ենք հիմնականները։

1. Զանգվածային բնույթ են կրում առանց որևէ պահանջ ներկայացնելու, առանց քաղաքացիներին բերման ենթարկելու պատճառների և հիմքերի պարզաբանման, առանց Ոստիկանության ծառայողների կողմից ներկայանալու, առանց անձանց վերջիններիս նվազագույն իրավունքների մասին տեղեկացնելու բերման ենթարկելու արատավոր և անթույլատրելի գործելաոճը։

Կատարված արագ արձագանքման այցերի շրջանակում արձանագրվել են անգամ դեպքեր, երբ մեկ ժամից ավելի ոստիկանության բաժնում գտնվող քաղաքացիները տեղյակ չեն եղել իրենց բերման ենթարկելու պատճառների և հիմքերի մասին։ Արձանագրվել են նաև դեպքեր, երբ անկախ անձի նկատմամբ վարչական վարույթի շրջանակում իրականացվող գործողությունների ավարտից՝ անձինք պահվել են Ոստիկանության բաժիններում մինչև լրանա օրենքով սահմանված 3 ժամը։

Այս առումով Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ վերոնշյալ 3 ժամն այն առավելագույն ժամկետն է, որում Ոստիկանությունը կարող է անձին վարչական ձերբակալման շրջանակում ազատությունից զրկել, միաժամանակ, մինչև այդ ժամկետի լրանալն անձի մասնակցության վարույթային գործողությունների ավարտից հետո, անձը պետք է անմիջապես ազատ արձակվի, անկախ վերջինիս փաստացի արգելանքի վերցնելու պահից 3 ժամը լրացած չլինելու հանգամանքից։

Վերոնշյալ՝ օրենքից չբխող գործելաոճի շարունակականությունը հատկապես մտահոգիչ է նախորդ շաբաթ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից կատարված հայտարարությունների, կոչերի և իրավասու մարմիններին ուղղված գրությունների առկայության պայմաններում։

Կատարված այցերի շրջանակում արձանագրվել է նաև դեպք, երբ քաղաքացին ոստիկանության կողմից բերման ենթարկվելիս ստացել էր ձեռքի փակ վնասվածք, որի պայմաններում թեև Ոստիկանությունը զանգահարել էր շտապօգնության ծառայություն, սակայն քաղաքացու ձեռքի վնասվածքի ախտորոշման և բուժման հետագա ընթացքը, ըստ Ոստիկանության և շտապօգնության աշխատակիցների դիրքորոշման, պետք է կատարվեր քաղաքացու միջոցների հաշվին։

Նման մոտեցումը ևս, գտնում ենք, որ ընդունելի չի կարող համարվել այն պայմաններում, երբ վնասվածքը ստացվել է Ոստիկանության ծառայողների կողմից անձին բերման ենթարկելիս կիրառած ուժի արդյունքում։

Մեկ այլ դեպքում, Ոստիկանության ծառայողների հորդորով քաղաքացու կողմից մեքենան առաջ վարելու հետևանքով տեղի ունեցած ՃՏՊ-ի արդյունքում ոստիկանները, ըստ քաղաքացու ներկայացրած պնդումների, պահանջել են առանց ապահովագրական ընկերությանը տեղեկացնելու և հետագայում ապահովագրական հատուցում ստանալու համար այլ անհրաժեշտ գործողություններ կատարելու վարի մեքենան, ինչից հետո վերջինիս բերման են ենթարկել ըստ անձի՝ կրկին անհամաչափ ուժի կիրառմամբ, այդ թվում՝ մեքենայում ոտքով կոկորդին սեղմելով։ Քաղաքացու պնդմամբ, ոստիկաններից մեկը նաև վիրավորական արտահայտություններ է կատարել քաղաքացու նկատմամբ։

Ոստիկանության Երևան քաղաքի Մաշտոցի բաժնում արձանագրվել են նաև դեպքեր, երբ բերման ենթարկված անձանց ազատ չեն արձակել անգամ վարչական ձերբակալման համար նախատեսված առավելագույն ժամկետի՝ 3 ժամի լրանալուց հետո մոտ 30-40 րոպե։ Այս առումով ևս Պաշտպանն արձանագրում է, որ 3 ժամն ազատությունից զրկելու առավելագույն ժամանակահատվածն է, դրանից հետո անձանց ազատության սահմանափակումն ապօրինի է և խիստ դատապարտելի։

Մեկ այլ տարածված խնդիր է եղել անձին՝ իր կամքին հակառակ՝ էլեկտրոնային սարքերով նույնականացնելը։ Նման խնդիր արձանագրվել է ինչպես Ոստիկանության Արաբկիրի, այնպես էլ Էրեբունու բաժիններում։ Այս առումով Պաշտպանը պարզաբանում է, որ այն դեպքում, երբ անձը, օգտվելով լռելու իրավունքից, հրաժարվում է իր անձնական տվյալները ներկայացնել, այդ թվում՝ նույնականացվել, Ոստիկանության կողմից վերջինիս կամքին հակառակ էլեկտրոնային սարքերի միջոցով նույնականացնելն անթույլատրելի է։

Հատկապես անընդունելի է անձի՝ իր կամքին հակառակ նույնականցման իրականացումն էլեկտրոնային սարքերով անձանց անտեղյակությունն օգտագործելով կամ առանց նրանց իմացության՝ գաղտնի։

2. Պաշտպանի աշխատակազմում իրականացվող ԶԼՄ-ների հրապարակումների մշտադիտարկումների արդյունքում ևս արձանագրվել են մի շարք խախտումներ և մտահոգիչ դեպքեր։

Նախ, մի շարք լրատվական միջոցներով տարածված տեսանյութի ուսումնասիրությունից երևում է քաղաքացուն բերման ենթարկելիս Ոստիկանության 4-6 ծառայողների կողմից նրա նկատմամբ անհամաչափ ուժի կիրառումը, իսկ մեկ ծառայող էլ բերման ենթարկվող անձի գլխի շրջանում մի քանի հարվածներ է հասցնում։

Պաշտպանը խստորեն դատապարտում է Ոստիկանության ծառայողի կողմից անձին բերման ենթարկելու անհրաժեշտությամբ չպայմանավորված, Ոստիկանության ծառայողի կարգավիճակից դուրս, օրենքը խախտող նման գործելակերպը։

Մյուս կողմից ողջունելի է, որ Ոստիկանության կողմից վերը նշված դեպքի առնչությամբ մի քանի ժամ անց տեղեկություն հրապարակվեց, որ նշված ոստիկանության ծառայողի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն։ Այդուհանդերձ, Պաշտպանի կողմից նշված դեպքի կապակցությամբ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին՝ նման դեպքերի բացառման և մեղավորների նկատմամբ պատժի անխուսափելիության ապահովման նպատակով։

ԶԼՄ ուսումնասիրությամբ արձանագրվել է նաև բերման ենթարկված անձանց փաստաբան ներկայացած անձի բերման ենթարկման դեպք։

Ոստիկանության կողմից ակցիայի մասնակիցների բերման ենթարկելու գործելակերպերում շարունակել է խնդրահարույց մնալ անհամաչափ ուժի գործադրումը։ Միևնույն ժամանակ ուսումնասիրված որոշ դեպքերում ակնհայտ է նաև ակցիայի մասնակիցների կողմից տվյալ տարածքում հասարակական կարգի ու անվտանգության ապահովմամբ զբաղվող ոստիկանության ծառայողների նկատմամբ վիրավորական արտահայտություններ անելու, ուսադիրներ ու տարբերանշաններ պոկելու ու այլ սադրիչ վարքագիծը։

Արձանագրվել են նաև դեպքեր, երբ ոստիկանության ծառայողները, այդ թվում՝ քաղաքացիներին բերման ենթարկելիս, եղել են դիմակներով։ Մինչդեռ, հավաքների կամ քաղաքացիական այլ ակցիաների վայրերում հասարակական կարգն ապահովող ոստիկանների թվում դիմակով կամ քաղաքացիական հագուստով ծառայողներ լինել ՉԵՆ կարող:

Բացառիկ դեպքերը ՊԱՐՏԱԴԻՐ պետք է լինեն կոնկրետ հիմնավորումներով և ոստիկաններին անհատականացնելու հնարավորությամբ: Ոստիկանության ծառայողները պետք է լինեն համազգեստով, իսկ նրանց համազգեստին պետք է հստակ տեսանելի լինեն անհատականացնող տվյալներ՝ առնվազն անունը և ազգանունը պարտադիր նշելով: Քաղաքացին պետք է կարողանա ճանաչել կամ նույնականացնել իրեն մոտեցած կամ իրեն բերման ենթարկող ոստիկանության ծառայողին:

3. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչն ականատես է եղել ՊՊԾ ղեկավարի կողմից մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողի նկատմամբ բռնության կիրառման դեպքի, ինչը Պաշտպանն անթույլատրելի և դատապարտելի է համարում, հատկապես այն դեպքում, երբ արարքն իրականացվում է ոչ թե շարքային ծառայողի, այլ ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից։

Հանրային վայրում ծառայություն իրականացնող պետական ցանկացած ծառայողի կողմից պետք է բացառվի բռնության ցանկացած դրսևորում, հատկապես մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողների նկատմամբ։

Նշված դեպքի վայրում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչն անմիջապես պարզաբանումներ է ստացել ինչպես լրագրողից, այնպես էլ ՊՊԾ ղեկավարից։

4. Սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներով բռնության կոչերի ու անհանդուրժողականության դրսևորումները շարունակում են խնդրահարույց մնալ։

Պաշտպանի հաստատության կողմից իրականացված մամուլի ուսումնասիրությունները վեր են հանել հանրային տրամադրությունների բևեռացման մի շարք դատապարտելի դեպքեր։

Օրինակ, մայիսի 1-ին՝ հավաքի ընթացքում որոշ ԶԼՄ-ներ ակտիվորեն տարածել են տարբեր պաշտոնյաների լուսանկարների այրման տեսանյութեր, որոնց առնչությամբ չեն գտնվել հավաքի կազմակերպիչների դատապարտող արձագանքները։

ԶԼՄ-ն իր հերթին միջոցներ չի ձեռնարկել նշված նյութերի տարածումը կանխելու, ինչպես նաև այդ հրապարակումների ներքո ծավալված ատելություն տարածող մեկնաբանությունները հեռացնելու համար։

Միևնույն ժամանակ ողջունելի են որոշ պատգամավորների կողմից հնչեցված բռնության մերժման, դատապարտման ու ակցիաների ընթացքում ակցիաներին չմասնակցող քաղաքացիներին հանդուրժողականության կոչեր անելու դեպքերը։

Արձանագրվել են նաև դեպքեր, երբ հանրային կարծիքի վրա ազդեցություն ունեցող անձանց կողմից այս կամ այն կերպով փորձ է արվել արդարացնել կամ ողջունել ոստիկանության կամ պետական այլ ծառայողների կողմից անհամաչափ ուժի կիրառման դրսևորումները, ինչը խիստ մտահոգիչ և դատապարտելի է, հաշվի առնելով ինչպես վերջիններիս հանրային մեծ լսարանի առկայությունը, այնպես էլ առկա հանրային լարված տրամադրությունները։

5. Ամփոփելով՝ Մարդու իրավունքների պաշտպանը դատապարտում է վերը նկարագրված դեպքերով ոստիկանության ծառայողների կողմից դրսևորված օրենքից չբխող գործելակերպերը։ Միևնույն ժամանակ Պաշտպանն արձանագրում է, որ թե այսօրվա, և թե նախորդիվ օրերին Պաշտպանի աշխատակազմի և Ոստիկանության միջև ձևավորվել է արդյունավետ հաղորդակցություն՝ նշված դեպքերին օպերատիվ արձագանքելու և նոր խախտումները կանխարգելելու նպատակով։

Ոստիկանության ղեկավարությունը դրևսորել է պատրաստակամ և բարձրացված խնդիրներին արագ արձագանքող մոտեցում։ Պաշտպանի հաստատության արձանագրած խնդիրներն ու դրանց լուծման մանրամասն առաջարկությունները կուղարկվեն ՀՀ Ոստիկանություն։

Միաժամանակ, Պաշտպանը հավաքներ և բողոքի ակցիաներ իրականացնող անձանց և հանրային դերակատարներին կոչ է անում զերծ մնալ ցանկացած տեսակի բռնության դրսևորումից, միմյանց և ոստիկանության նկատմամբ վիրավորանքից և ցանկացած տեսակի այլ անհարգալից վերաբերմունքից, ինչպես նաև հատուկ հոգածություն դրսևորել իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների հանդեպ»։

Լրահոս
Պեկինում իրավիճակը հանգիստ է, անվտանգության միջոցառումներն ուժեղացված չեն ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին Ինչպես Փաշինյանը քանդեց բանակը․ ռազմական փորձագետի հիմնավորումը․ տեսանյութ Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները հայտարարում են՝ սեպտեմբերի 27-ին թույլ չեն տա Նիկոլ Փաշինյանի մուտքը «Եռաբլուր» Ադրբեջանը չհրահրված և չարդարացված զինված ներխուժում սկսեց Հայաստանի տարածք. Արմեն Գևորգյան Արարատ քաղաքում վրաերթի են ենթարկել 7-ամյա տղայի Այսօր Ստեփանակերտի օրն է. Արցախյան 44-օրյա պատերազմից հետո մայրաքաղաքի բնակչությունը կտրուկ աճել է Կարող ենք Իրանից էլ սպառազինություն ձեռք բերել. Սուրեն Սարգսյան Խոշոր հրդեհ Արշակունյաց պողոտայում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ Ոսկու և արծաթի գները նվազել են Հակառակորդը փորձել է անցնել հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք, սակայն հետ է շպրտվել Հայոց Բանակի հարվածը Նիկոլ Փաշինյանին «Սուրմալու»-ի փլատակներում մնացած Mercedes-ը ԱԻՆ-ի աշխատակիցները դեռ չեն հանել Երևան-Մեղրի ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով 7 անձ է հոսպիտալացվել, 5-ը երեխաներ են Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է․ ՊՆ Ֆրանսիան հորդորում է իր քաղաքացիներին զերծ մնալ ՀՀ որոշ շրջաններ այցելելուց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է խուսափել Հայաստանի որոշ վայրեր այցելելուց Պետք է ստեղծենք առավելագույն լայն համախմբում՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար․ Իշխան Սաղաթելյանը՝ ՀՀ և Արցախի նախկին նախագահների հանդիպման մասին Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Եռաբլուրում տեղի ունեցածին լավ չեմ վերաբերվում, դատապարտելի է. Տիգրան Ավինյան TikTok-ի արգելափակումները Հայաստանում հանված են. Սամվել Մարտիրոսյան «Լուսավոր Հայաստանը» մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին․ ցուցակը գլխավորելու է Դավիթ Խաժակյանը Վարդենիս համայնքի սահմանամերձ բնակավայրերից ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տարհանվել է 539 ընտանիք Արցախում առաջարկում են վերանայել սեփականության իրավունքի սահմանափակումները Ռոնալդինյոն չափազանց շատ էր սիրում կանանց ու սառը գարեջուր, հակառակ դեպքում մինչև 60 տարեկան կխաղար Սա դավաճանություն է, պարտվողականության ու Հայրենիք հանձնելու գործընթացի շարունակություն Երևանի և 9 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը Ոսկու և արծաթի գներն աճել են Աջապահյանը պատրաստ է առաջնորդել երկում տիրող իրավիճակից դուրս գալու շարժումը Վերջին ռազմական գործողություններն ընդգծում են մեր դիվանագիտությունը կրկնապատկելու անհրաժեշտությունը. Բայդենը՝ Փաշինյանին Իրանը, Ռուսաստանը եւ Չինաստանը կանցկացնեն ռազմածովային ուժերի համատեղ զինավարժանքներ Դիերի մեծ մասը Մարտունու դիահերձարանում է, ծնողներին չեն թողնում մտնել. Զոհրաբյան Իրանի զինված ուժերի զորահանդես Է սկսվել Թեհրանում եւ երկրի այլ քաղաքներում ՀՀ ԳՇ պետը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում տիրող իրավիճակը 35 ՀԿ-ներ պահանջում են ոստիկանապետի պաշտոնանկությունը Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan