AM | RU
USD
EUR
RUB

Կարևոր է ապահովել, որպեսզի ոստիկանները զերծ մնան անհամաչափ ուժի գործադրումից. ԵՄ պատվիրակության ղեկավար

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, Times․am: 168.am-ը գրավոր հարցեր է ուղղել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին:

– Ապրիլի 16-ին Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի, Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի հետ մասնակցել էիք Հայաստանի Հանրապետության Ոստիկանության պարեկային ծառայության մեկնարկին նվիրված տոնական արարողությանը։ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան էջում նշել էիք, որ ԵՄ-ն աջակցում է Հայաստանում ոստիկանական բարեփոխումներին, որոնք ՀՀ իշխանությունների կողմից թմբկահարվում են: Կխնդրեինք, որպես ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, որպես Հայաստանում բարեփոխումների և հատկապես ոստիկանության բարեփոխումների աջակցող կողմ, գնահատեք այսօր ընդդիմության խաղաղ անհնազանդության ակցիայի մասնակիցների նկատմամբ Ոստիկանության կիրառած ուժի համարժեքությունը: Տրամադրել ենք երկու դրվագի տեսանյութ, սակայն նմանատիպ տեսանյութերն այսօր բազմաթիվ են եղել։

– ԵՄ պատվիրակությունն այս հարցն արդեն ուղղել է իշխանություններին՝ ընդգծելով, որ կարևոր է ապահովել, որպեսզի ոստիկանները զերծ մնան անհամաչափ ուժի գործադրումից։ Ինչպես հայտնի է ԵՄ պատվիրակությանը, Գլխավոր դատախազությունը նշված երկու գործով նախաձեռնել է հետաքննություն։ ԵՄ պատվիրակությունը սերտ կապի մեջ է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ և ուշադիր հետևում է իրավիճակին։

– Առավոտվանից ընդդիմության կողմից նախաձեռնած բողոքի ակցիաները ճնշելու համար ոստիկանությունն աննախադեպ ուժեր էր մոբիլիզացրել: Կորյուն-Հերացի փողոցների հատվածը բացելու համար ակցիայի վայր խուժեցին սև դիմակներով կասկածելի անձինք: Ազատությունից հնարավոր անօրինական զրկումը կամ հնարավոր անօրինական հետապնդումը, ոչ համաչափ ուժի կիրառումը, վատ վերաբերմունքը կանխելուն ուղղված միջազգային կանոն է՝ ոստիկանները պետք է լինեն համազգեստով, իսկ նրանց համազգեստին պետք է հստակ տեսանելի լինեն անհատականացնող տվյալներ՝ առնվազն անունը և ազգանունը պարտադիր նշելով: Ընդ որում, պետք է լինի այնպես, որ քաղաքացին կարողանա ճանաչել կամ նույնականացնել իրեն մոտեցած կամ իրեն բերման ենթարկող Ոստիկանության ծառայողին: 168.am-ը ոստիկանությունից փորձել էր ճշտել՝ արդյոք սև համազգեստով, սև դիմակներով անձանց խումբը կապ ունե՞ր ոստիկանության հետ, և եթե ուներ, ո՞ր ստորաբաժանումն էին ներկայացնում վերջիններս, սակայն ոստիկանության լրատվականից չմեկնաբանեցին: Ինչպե՞ս կգնահատեք այս փաստը, որը ևս կա տեսանյութերում։

– Իրավապահ մարմինները և ոստիկանական ուժերը պետք է հարգանք ցուցաբերեն բոլոր համապատասխան օրենքների նկատմամբ և դրանց համապատասխան դրսևորեն վարվելակերպ։ Իրավունքի գերակայության նկատմամբ հավատարմությունը վերաբերելի է ոստիկանությանը ճիշտ այնքանով, որքանով հասարակության յուրաքանչյուր անդամին։ Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ուղղված ԵՄ աջակցությունը, ի լրումն այլ հարցերի, կենտրոնացել է նաև քաղաքականության վարման վրա և ոստիկանության գործողությունների համապատասխանությանը իրավունքի պահանջներին:

Լրահոս
Փրկարարները «Սուրմալու» տոնավաճառի փլատակներից դուրս են բերել ևս մեկ դի․ այս պահին կա 3 զոհ «Մենք ուզեցել ենք վավերագրական կադր ստանալ, որտեղ կլինեին հրշեջներ, փրկարարներ․․․» Կտրուկ վատթարացել է N զորամասի շարքային զինծառայողի ինքնազգացողությունը, կյանքը փրկել չի հաջողվել․ ՀՀ ՊՆ Որոշակի պարբերականությամբ հայտարարվում է լռության րոպե՝ փլատակների տակ մնացած ողջ մարդկանց ձայնը լսելու նպատակով Փլատակների տակից փրկարները գտել են 1 քաղաքացու դի Բերձորի և Աղավնոյի տներն անվնաս թուրքին հանձնող հայ իշխանավորը Հայրենիք է վաճառում 5-ամյա աղջնակը տեղափոխվել է հիվանդասենյակ, վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում Պայթյունից տուժածների թիվը հասել է 57-ի․ 36-ի վիճակը մասնագետները միջին ծանրության են գնահատում ԱԻՆ-ն ահազանգ է ստացել տարբեր օբյեկտներում ու կենտրոններում պայթուցիկ սարքերի տեղադրման մասին Երևանի մետրոպոլիտենից քաղաքացիները տարհանվում են «Սուրմալու» տոնավաճառի պայթյունի հետևանքով տարբեր ԲԿ-ներ տեղափոխված քաղաքացիների թիվը հասել է 51-ի «Սուրմալու» տոնավաճառի պայթյունի հետևանքով կա մեկ զոհ և 45 տուժած տուժած․ ԱԻՆ «Սուրմալու» տոնավաճառի պայթյունի հետևանքով 7 երեխա և 2 մեծահասակ տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով, կա մեկ զոհ և 20 տուժած «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 7 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Տեսախցիկը ֆիքսել է սարսափելի պայթյունի կադրերը «Սուրմալու» տոնավաճառում պայթյուն է տեղի ունեցել․ տեսանյութ Թալիբները կժամանեն Մոսկվա Ռուսական ինքնաթիռներն արգելափակված են Գերմանիայում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում ՌԴ քաղաքացին հայտնել է, որ «Հոլիդեյ» հյուրանոցում բուժքույրը գողացել է իր կնոջ ոսկյա մատանին Որեւէ մեկիդ չենք խնդրել Սերժ մերժել ու պաչել կապիտուլյացիայի սիմվոլի ճակատը. Շարմազանով Ջրասուզակները Սևանում հայտնաբերել են եռամսյա հավաքների մասնակից 31-ամյա տղամադու դին Ռուբեն Ռուբինյանը փորձառու դեսպան Սերդար Քըլըչին զանգելիս թուրքերենով է բարևում Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասների մոտ հայերը հանրահավաք են անելու Այսօր Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն է Սառցասարի ուղղությամբ ադրբեջանցիներն առաջխաղացում են ունեցել Երևանում Mazda 6-ը մխրճվել է կանգառի մեջ. կան վիրավորներ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՊՆ Գեներալ Սեյրան Սարոյանին կհուղարկավորեն իր ծննդավայրում` Հայկաշենում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Հայաստանում այսօրվանից ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով 17-ամյա տղան ձերբակալվել է մորը խեղդամահ անելու կասկածանքով Որդու՝ Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի զինվորական հագուստով Կարին Տոնոյանը բարձրացել է Մասիսի գագաթ France Football պարբերականը հրապարակել է «Ոսկե գնդակ»-ի հավակնորդների ցուցակը Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործով մեղադրանք է առաջադրել նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանին Որդին դիմել է ոստիկանություն, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բժիշկների պատճառով մայրը մահացել է «Ալիևի ասելիքն այն է, որ հայերն ու ադրբեջանցիները կարող են համատեղ բնակվել, շփվել՝ առանց միջնորդների» Մահացել է գեներալ Սեյրան Սարոյանը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan