«Դավաճաննե՛ր»․ ԱՄՆ-ում Արարատ Միրզոյանի պատվին կազմակերպված ընթրիքից հետո հայերն ակցիա են արել․ տեսանյութ

«Դավաճաննե՛ր»․ ԱՄՆ-ում Արարատ Միրզոյանի պատվին կազմակերպված ընթրիքից հետո հայերն ակցիա են արել․ տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, Times․am: ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատվին կազմակերպված ընթրիքի ժամանակ ամերիկահայ երիտասարդները Հայաստանի և Արցախի դրոշներով ակցիա են իրականացրել՝ «Դավաճաններ դո՛ւրս եկեք», «Առանց թուրքի Հայաստան», «Նիկոլ դավաճան» կոչերով, փոխանցում է Tert.am-ը։

Նրանք իրենց մոտ ունեին պաստառներ՝ «Ոչ հայ թուրքական և հայ-ազերական արձանագրություններին» գրությամբ։

Երիտասարդները պահանջում էին տեր կանգնել Արցախին, դադարեցնել հայ-թուրքական բանակցությունները։

Հիշեցնենք, որ տեղեկանալով Արարատ Միրզոյանի այցի մասին, երիտասարդները դեսպանատուն փշոտ, սև վարդեր ու Թուրքիայի դրոշ են տարել։

Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 2-ից աշխատանքային այցով գտնվում է Վաշինգտոնում։ Նա հանդիպումներ է ունեցել ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերի հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում