Առավոտյան 8:00 սկսում ենք սկսում ենք անհնազանդության ակցիաներ, իսկ երեքշաբթի օրվանից շարժմանը տալիս ենք նոր թափ. Իշխան Սաղաթելյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, Times․am: «Դիմադրության շարժմանն ու պայքարին նոր թափ ենք հաղորդելու, անհնազանդության լայնածավալ ակցիաները պետք է սկսվեն առավոտյան ժամը 08։00-ից»,- այս մասին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Նա ներկայացրեց առաջիկա երկու օրերի անելիքները․ երկուշաբթի, առավոտյան 08։00-ին մեկնարկելու են անհնազանդության ակցիաները, ավտոերթերը, որոնք շարունակվելու են ամբողջ օրվա ընթացքում։ Հաշվի առնելով եղանակային պայմանները, վաղը հանարահավաք չի լինելու, բայց երեքշաբթի շարժումը նոր բովանդակություն է ստանալու։
«Երեքշաբթի օրը ես համարում եմ շատ կարևոր օր․ այդ օրը առավոտյան ժամը 08։00-ին պետք է ամբողջ մայրաքաղաքում տեղի ունենան անհնազանդության ակցիաներ։ Մենք պետք է ձևավորենք առնվազն 80-100 խմբեր, որոնք առավոտյան ժամը 08։00-ին, թողնելով իրենց աշխատանքը, առօրյա հոգսերը, դուրս կգան փողոց։
Այն քանակը, այն տասնյակ հազարանոց հավաքները, որոնք ունենում ենք երեկոյան, պետք է ունենանք առավոտյան, որ ամբողջ քաղաքը կասեցնենք, իսկ երեկոյան, ժամը 19։30-ին տեղի է ունենալու հանրահավաք։ Երեքշաբթի օրվանից շարժմանը ամբողջությամբ նոր թափ ենք տալու»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում