Ավտոլվացման կետում կայանված ավտոմեքենան տեղափոխվում է հատուկ պահպանվող տարածք. փաստաբան
17/05/2022 13:37
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, Times․am: Փաստաբան Ամրամ Մակինյանի հաղորդմամբ՝ ավտոլվացման կետում կայանված ավտոմեքենան տեղափոխում են հատուկ պահպանվող տարածք։
«Ոստիկանության հերթական ապօրինությունը. ավտոլվացման կետում կայանված ավտոմեքենան, առանց պատճառ ներկայացնելու, «ղեկավարության ցուցումով» տեղափոխվում է հատուկ պահպանվող տարածք։
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հերթական դեպքի առթիվ քիչ անց կերկայացնեմ հանցագործության մասին հաղորդում, իսկ ապօրինի ցուցում տված ղեկավարությանը կպարզի քննիչը ու, չկասկածեք, հաստատ կպարզի», – այս մասին գրել է փաստաբանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում