ՈւՂԻՂ. Դատարանը քննում է Արթուր Գալեյանի կալանքի միջնորդությունը. բակում զոհվածների ծնողներն են

ՈւՂԻՂ. Դատարանը քննում է Արթուր Գալեյանի կալանքի միջնորդությունը. բակում զոհվածների ծնողներն են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, Times․am: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ մայիսի 19-ին, քննում է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորեղբոր՝ Արթուր Գալեյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը, փոխանցում է News.am-ը։

Արթուր Գալելանին մեղադրանք է առաջադրվել զորամաս ինքնակամ մուտք գործելու եւ հայհոյանք տալու համար։ Մեղադրանքի պարզաբանման վերաբերյալ փաստաբանները միջնորդություն են ներկայացրել։

Նշենք, որ նախօրեին Արթուր Գալեյանին ձերբակալելու մասին որոշում է կայացվել, իսկ նրա եղբայրը՝ Գարիկ Գալեյանն ազատ է արձակվել։ Գարիկ Գալեյաին մեղադրանք է առաջադրվել զորամաս ապօրինի մուտք գործելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, ծանր վիրավորանք հասցնելու հատկանիշներով:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները երեկ Քննչական կոմիտեի զինվորական վարչության բակ էին եկել՝ պահանջելու՝ ազատ արձակել զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին եւ հորեղբորը՝ Արթուր Գալեյանին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում