Միքայել Բադալյանի գործը հետապնդում է մեկ նպատակ՝ մեկուսացնել պայքարող յուրաքանչյուր հայի․ Վանեցյան

Միքայել Բադալյանի գործը հետապնդում է մեկ նպատակ՝ մեկուսացնել պայքարող յուրաքանչյուր հայի․ Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, Times․am: «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քիչ առաջ անհայրենիքների դատարանը մեկ ամսով կալանավորեց հայրենասեր մի տղայի՝ Միքայել Բադալյանին:

Վստահաբար և պատասխանատու կերպով ասում եմ, որ այս գործը ամբողջությամբ շինծու է և հետապնդում է մեկ նպատակ՝ մեկուսացնել Հայրենիքի համար պայքարող յուրաքանչյուր հայի:

Չի ստացվելու, չենք նահանջելու, պայքարը շարունակվելու է և մենք ունենալու ենք առանց_թուրքի_Հայաստան»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում