AM | RU
USD
EUR
RUB

ՀՀ-ն պարտավոր է առաջնորդվել Արցախի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում առաջ տանելու և պաշտպանելու դիրքորոշմամբ

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, Times․am: Արցախի ԱԺ խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ․

«Արցախի ժողովրդի և իշխանությունների հավաքական դիրքորոշումը ներկայացվել է ս.թ. ապրիլի 14-ի Ազգային ժողովի հայտարարությամբ` վերահաստատելով, որ միջազգային հարթակներում ընթացող քննարկումների ու բանակցությունների օրակարգերը մեզ համար ընդունելի են միայն վերոնշյալ հայտարարությամբ ազդարարված դրույթների հետ համադրելիության դեպքում:

Բրյուսելում վերջերս կայացած եռակողմ հանդիպման արդյունքները ներկայացնող Շառլ Միշելի հայտարարությունը տարակուսանքի տեղիք է տալիս ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման էությունը նենգափոխելու և 30-ամյա բանակցային գործընթացում կուտակած ժառանգությունը խեղաթյուրելու տեսանկյունից: Առաջին անգամ բանակցային խոսույթում փորձ է արվում հրաժարվել «Լեռնային Ղարաբաղ» քաղաքական և աշխարհագրական հասկացությունից, և շրջանառության մեջ է դրվում «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչություն» բառակապակցությունը: Այս ամենը լիովին համահունչ է Բրյուսելի հանդիպումից առաջ և, ընդհանրապես, վերջին շրջանում Ադրբեջանի վարչախմբի կողմից տարածվող թեզերին ու վկայում է Հայաստանի գործող իշխանությունների արտաքին քաղաքական ուղեգծի նահանջի մասին:

Եվրոպայի խորհրդի նախագահ դերակատարությունը արագացված տեմպերով Հայաստանի ու Ադրբեջանի միջև «խաղաղության դարաշրջան» բացելու գործում կարելի էր հասկանալ, եթե նույնպիսի հետևողականությամբ արձագանքվեր 2020թ. սեպտեմբերին Արցախի Հանրապետության ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային: Անվտանգության ու իրավունքների պաշտպանության մասին շեշտադրումը 44–օրյա պատերազմի ընթացքում ինչ-որ չափով ընկալելի կարող էր լինել իր ինքնիշխանությունը պաշտպանող Արցախի ժողովրդի համար:

Ստեղծված պայմաններում Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են առաջնորդվել բացառապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում առաջ տանելու և պաշտպանելու դիրքորոշմամբ՝ հիմք ընդունելով 1992թ. հուլիսի 8-ի ՀՀ Գերագույն խորհրդի որոշումը՝ համաձայն որի «Հայաստանի համար անընդունելի է համարվում միջազգային կամ ներպետական ամեն փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում»:

Ե´վ Արցախում, և´ Հայաստանում գործող իշխանությունների համար առաջնահերթ պետք է լինեն հայկական երկու հանրապետությունների կազմավորման մասին հռչակագրերը, 1991թ. սեպտեմբերի 2-ի որոշմամբ ու 1991թ. դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեով ամրագրված արժեքները: Որևէ պաշտոնյա, որևէ քաղաքական ուժ լիազորված չէ առանձնաբար որոշել հայրենիքի ապագան, որի կերտման համար մեր ժողովրդի հազարավոր զավակներ չեն խնայել իրենց կյանքը:

Մենք գտնվում ենք պատմական որոշումներ կայացնելու հրամայականի առջև, և ոչ ոք չի կարող խուսափել սերունդների առաջ պատասխանատվություն կրելուց:

«Ազատ Հայրենիք – ՔՄԴ»

«Արդարություն»

«Հայ հեղափոխական դաշնակցություն»

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն»

Լրահոս
Լավրովը հայտարարեց ԵԱՀԿ ՄԽ հոգեհանգստի մասին․ տեսնենք՝ Նիկոլն ինչ ծաղկեպսակ կուղարկի Բացառիկ մանրամասներ՝ Ապարանից. կրակոցներ են եղել նաև սպանությունից առաջ․ տեսանյութ ԱԱԾ-ն չեզոքացրել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խմբի գործունեությունը․ տեսանյութ Պատգամավորի եղբայրը եղել է դեպքի վայրում՝ գազի կալոնկում. մանրամասներ` Ապարանի միջադեպից Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ տարադրամի փոխանակման կետերում Սյունիքի մարզում ԱԺ պատգամավորի եղբորորդու ողբերգական ավտովթարի փաստով հարուցվել է քրեական գործ Պայմանագրային զինծառայողները վթարի են ենթարկվել քաղաքացիական մեքենայով․ նրանցից մեկը մահացել է․ ՊԲ ՈւՂԻՂ․ Ապարանում սպանվածների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում Ձերբակալվել է Թուրքիայում անտառային հրդեհի հեղինակը Սյունիքում վթար է եղել ՊՆ КамАЗ-ի մասնակցությամբ. 1 զինծառայող տեղում մահացել է, 4-ը՝ հոսպիտալացվել «Դիմադրության» շարժման հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հուլիսի 1-ին Նոյեմբերի 9-ը դատավճիռ չէ, նորմալ իշխանության դեպքում հնարավոր է այս վիճակից դուրս գալ. Իշխան Սաղաթելյան ՈւՂԻՂ․ «Դիմադրություն» շարժման հանրահավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում Հուզված եմ, որ Շառլ Ազնավուրի հայրենիքում եմ. Զազը հետաքրքրությամբ է սպասում երևանյան մենահամերգին Մինսկում հանդիպել են ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազները. Դավթյանը խոսել է հրադադարի խախտումներից Բերձորի գազի խողովակներն ապամոնտաժվում են և ուղարկվում Շուշիի շրջան․ քաղաքապետ Ավտոտեխսպասարկման կետում պայթյունից տուժած 5 քաղաքացիների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր Վարդազարյան- Ջհանգիրյան ձայնագրությունը հետևանք չի ունենա, ՔԿ-ն գտնվում է վարչապետի գրպանում Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում, թե իբր հայկական կողմը խախտել է հրադադարը․ ՊՆ Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Այսօր կրկին հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում․ Իշխան Սաղաթելյան «Կուսակցությանն իմ անդամակցությունը դադարեցնելու մասին դիմում եմ ներկայացրել». Տիգրան Ուլիխանյանը հեռանում է «ՔՊ»-ից Հրազդանի կիրճում 20-ամյա աղջիկը դանակահարել է 29-ամյա կնոջը ՔԿ-ում նյութեր են նախապատրաստվում Ջհանգիրյան-Վարդազարյան զրույցի ձայնագրության վերաբերյալ Կաշառքի դիմաց ապօրինի վարորդական վկայականներ ստանալու համար մեղադրանք է առաջադրվել 28 անձի Հայ դատի հանձնախումբը մտահոգված է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական աջակցության տրամադրմամբ Ջո Բայդենը շրջանցել է 907-րդ բանաձևը. ԱՄՆ-ն կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին Հրաժարականից առաջ Նիկոլը որոշել է մի հատ էլ ինքը ստորացնի տիկին Վիկտորինի սիրելի «բարեփոխիչ» Ջհանգիրյանին ՔՊ-ի մութ տրամադրությունները բացահայտում են յուրայինները. «Հրապարակ» Պատգամավորները պետբյուջեի հաշվին Գորիս են գնացել․ «Ժողովուրդ» Փաշինյանի ընկերն օրենքի խախտմամբ տնօրեն է նշանակվել․ «Հրապարակ» Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին Բացառիկ մանրամասներ. ինչ է ասել Ռուբեն Վարդազարյանը քննիչին․ «Ժողովուրդ» Երևանի և 8 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Սամվել Բաբայանն իշխանությունից նոր զիջումներ է ուզում կորզել. «Հրապարակ» Վանաձորի նիստը նորից տապալվեց. ՔՊ-ն մոբիլիզացրել է իր ողջ ռեսուրսը, սպառնացել․ «Հրապարակ» Նար-Դոսի անվան դպրոցի դիմաց բարդին արմատից պոկվել ու տապալվել է, վնասելով մի քանի ավտոմեքենա Ինչո՞ւ գերթանկարժեք ու գերժամանակակից Սու-30-ները պատերազմի օրերին այդպես էլ օդ չբարձրացան Չեմ համարում, որ ձախողվել ենք, շարունակելու եմ պայքարել․ Արթուր Վանեցյան Երևանում քամին վնասել է շինությունների տանիքներ, կոտրել ծառեր և պոկել էլեկտրական լարեր
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan