Սենեգալում 11 նորածին է զոհվել հիվանդանոցում բռնկած հրդեհից

Սենեգալում 11 նորածին է զոհվել հիվանդանոցում բռնկած հրդեհից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, Times․am: Տասնմեկ նորածին Է զոհվել Սենեգալի հիվանդանոցում բռնկած հրդեհի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է երկրի նախագահ Մակի Սալը:

«Ես հենց նոր ցավով ու սարսափով իմացա հրդեհի հետեւանքով 11 նորածինների զոհվելու մասին, որը բռնկել Էր Տիվաուանի հիվանդանոցի նեոնատոլոգիայի բաժանմունքում…»,-գրել Է նա Twitter-ում:

Նախագահը ցավակցություն Է հայտնել մայրերին եւ զոհված մանկիկների ընտանիքներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում