«Դիմադրություն» շարժման մասնակիցները այսօր ակցիաներ են իրականացրել մարզերում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, Times․am: Սիրելի հայրենակիցներ, ինչպես հայտարարել էինք, այսօր «Դիմադրություն» շարժման մեր մասնակիցները ակցիաներ են իրականացրել մարզերում։ Հայտնում է ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշել է, որտևական ժամանակով փակվել են՝
Երևան-Աշտարակ մայրուղին,
Երևան-Սևան մայրուղին,
Սպիտակ-Երևան մայրուղին,
Իջևան-Նոյեմբերյան մայրուղին (Ոսկեպար գյուղի հատվածում),
Վարդենիս-Սոթք ճանապարհը։
Ավտոերթեր և բողոքի ակցիաներ են իրականացվել Վանաձոր, Սպիտակ, Աբովյան,
Բյուրեղավան, Չարենցավան, Նոյեմբերյան համայնքներում։
Տավուշի մարզում Շարժման մասնակիցներն ավտոերթերին զուգահեռ հանդիպումներ են ունեցել Դեղձավան, Դեբետավան, Բագրատաշեն, Ոսկեպար, Բաղանիս, Զորական, Կողբ, Հաղթանակ, Ջուջևան գյուղերում։