Ավտոերթ՝ Վանաձորում. պահանջում են Փաշինյանի հրաժարականը. տեսանյութ

Ավտոերթ՝ Վանաձորում. պահանջում են Փաշինյանի հրաժարականը. տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, Times․am: Վանաձորում այսօր քաղաքացիները ավտոերթ են անցկացրել՝ պահանջով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, փոխանցում է News.am-ը։

Հիշեցնենք, որ այսօր հանրապետության մի շարք մարզերում քաղաքացիները անհնազանդության ակցիաներ են արել, ճանապարհներ փակել։

Իրավիճակը լարվել է Երեւան–Սեւան ավտոճանապարհին, որը ընդդիմադիրները փակել էին։ Ոստիկանները ուժ կիրառելով ցուցարարներին հեռացրել են և բացել ճանապարհը։

Իրավիճակ լարվել է նաև Վարդենիսում, ոստիկանները ցուցարարներից պահանջել են բացել ճանապարհը, սակայն մերժում ստանալուց հետո սկսել են բերման ենթարկել նրանց։

Սպիտակում քաղաքացիները մեքենաներով փակել են Սպիտակ-Երևան միջպետական ճանապարհը։ Նրանք հայտարարել են, որ Հայաստանի ինքնիշխանությունն ու Արցախը հայկական պահելու համար պետք է հեռացնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում