Հայտնաբերվել են Հայաստանում անօրինական բնակվող օտարերկրյա քաղաքացիներ․ տեսանյութ

Հայտնաբերվել են Հայաստանում անօրինական բնակվող օտարերկրյա քաղաքացիներ․ տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, Times․am: Հունիսի 2-ին քրեական ոստիկանության անօրինական միգրացիայի դեմ պայքարի, ոստիկանության Էրեբունու բաժնի և Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները ստուգայցեր կատարեցին Էրեբունի վարչական շրջանի հյուրանոցներում։

Հայտնաբերվեցին ու ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն ներկայացվեցին Հայաստանում առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի և անվավեր փաստաթղթերով բնակվող մի խումբ օտարերկրյա քաղաքացիներ։

Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Նմանատիպ միջոցառումները շարունակական են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում