AM | RU
USD
EUR
RUB

Իշխանի և իշխանության միջև. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, Times․am: Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները տրամաբանորեն հասել են մի կետի, որից հետո պահանջվում է գրագետ վերափոխում։ Իրավիճակի միջանկյալ գնահատականները կարևոր են առաջիկա ճիշտ որոշումների համար։ Այս մասին հայտարարություն է տարածել Այլընտրանքային նախագծեր խումբը:

«Իշխանը, հարթակը և հրապարակը

Իշխան Սաղաթելյանը մի խումբ գործիչների հետ ստանձնեց շարժման համակարգողի դերը՝ ցուցաբերելով նկատելի կամք։ Այս մարդիկ իրենց գործունեությամբ վաստակել են հարգանք։ Այո, որոշ հարցեր վիճելի էին, որոշ ձևակերպումներ՝ ոչ պատեհ, որոշ բաներ կարելի էր ավելի լավ անել։ Բայց սա որևէ կերպ չի ստվերում այն հարգանքը, որ այս խումբը վաստակեց։ Նրանք արեցին մի բան, ինչի մասին շատերը խոսում են իրենց բազմոցներից՝ փորձեցին արթնացնել հասարակությանը և հասան որոշակի հաջողության։ Այս փուլում Իշխանը և իր հարթակը արել են կարևոր գործ, կարևոր ու դժվար։ Ձևավորվեց հրապարակ, որը ազգային գաղափարներով մոտիվացված հանրություն է։ Նման հանրություններըայս կամ այն կերպ միշտ հասնում են դրված խնդիրների լուծմանը։

Շարժման՝ այս պահի ձեռքբերումները

Որևէ լուրջ մարդ չէր կարող հավատալ, որ մի քանի հանրահավաքից ու երթից հետո Նիկոլը կհեռանար, միջնորդները կդառնային հայանպաստ ու Ադրբեջանը կմեղմեր իր ագրեսիան։ Անլուրջ էր ժամկետներ դնելը և հետո հիասթափվելը։ Նման իրավիճակներում, որտեղ «սև կարապի» գործոնը էական է, չի կարող լինել ժամկետ։ Հաղթում է նա, ով դնում է տրամաբանություն, և ոչ՝ ժամկետ։ Շարժումն այս պահի դրությամբ ունի հետևյալ հստակ ձեռքբերումները.

Հասարակությունն արթացել է (նույնն է, թե՝ Լաոն), նույնիսկ եթե հրապարակում չէ։

Միջնորդներն առաջին անգամ արձանագրեցին, որ հետպատերազմյան հայ հասարակությունը անասնաֆերմա չէ, որ ում ինչ ուզեն կարողանան հրամցնել։

Իշխանությունը

Իշխանության մեջ տարբեր շրջանակներ առաջին անգամ արձանագրեցին, որ իշխանությունը հարատև չէ, և կան իրական ռիսկեր։

Իշխանության մեջ տարբեր շրջանակներ արձանագրեցին, որ երկրում մեծանում է իրենց հանդեպ չարությունը, և որպեսզի մի պահից այն չդառնա անկառավարելի, պետք է անել հետևություններ։

Իշխանության մեջ տարբեր շրջանակներ հասկացան, որ հնարավոր չի լինելու ցանկացած փաստաթուղթ կամ ցանկացած որոշում ծախել հայ հասարակության վրա։

Իշխանության մեջ տարբեր շրջանակներ հասկացան, որ հենց իշխանության միջից հնչող ձևակերպումներն են ամենապայթյունավտանգը, ու դրանք են հիմնական թրիգերները։

Իշխանության մեջ տարբեր շրջանակներ հասկացան, որ միաձույլ իշխանությունն էֆեկտիվ չէ. երկրում գործ չի արվում, գնում է լճացում, կառավարությունը շատ թույլ է, համարժեք չէ առկա ու ահագնացող խնդիրներին։ Առանձին ոլորտներ ուղղակի տապալված են, և այդ ոլորտների պատասխանատուներն իրենց ապահովագրում են Նիկոլ քծնելով կամ ընդդիմության վրա հարձակումներով, ինչը է´լ ավելի է սրում վիճակը։ Մայրաքաղաքի կառավարում գոյություն չունի, իսկ դա Հայաստանի գրեթե կեսն է։ Ոչ էֆեկտիվ կառավարումը բերում է ներքին սուր լարվածության։

Շարժման շարունակությունը

Իրավիճակի լրջությունը ենթադրում է շարժման փուլայնություն, ինստենսիվության տարբեր աստիճաններ։ Շարժումը պետք է գնա կառուցվածքային և բովանդակային էական փոփոխությունների։

- Ազգային պայքարի իդեան պետք է լինի ոչ թե հակաթուրքականությունը, այլ՝ Հայաստանի վերելքը, պատերազմից հետո պետության վերականգնումը:

- Մեր հասարակությունը պատերազմից ու պարտությունից հետո գտնվում է ազգային և քաղաքացիական դեմորալիզացիայի վիճակում։ Մենք սա պետք է ընդունենք որպես իրողություն և հասկանանք հրամայականը՝ փոխել աշխատելաոճը։

- Պետք է հստակ նկարագրվի Նիկոլի կողմից առաջարկվող (կամ չառաջարկվող) Հայաստանի այլընտրանքը. հետնիկոլական Հայաստանի նկարագրություն։

- Թույլ չտալ ներքին չարության անկառավարելի աճ, թույլ չտալ անձնավորված ատելություն։ Ատելության և չարության կոչերը կարող են ծափեր պոկել, բայց լայն շրջանակների և պետության օրակարգի համար դրանք վտանգավոր են։

Ինքնապարփակվելու ռիսկը

Ոչ ոք չի չեղարկել այն կենսական սպառնալիքները, որոնք կանգնած են մեր առաջ։ Կա մեծ վտանգ, որ մենք կտարվենք «ներքին ձեռնամարտով» ու մի պահ կթերագնահատենք ռիսկերը։ Իսկ դրանք ոչ միայն շատ սուր են, այլև նորերն են ավելացել։ Կա սուր վտանգ՝ նոր ագրեսիայի, մեր հաշվին տարածաշրջանային կոնսենսուսի՝ ընդհուպ մինչև պետականության ծայրաստիճան թուլացում կամ կորուստ։

Եթե մենք Նիկոլի պոպուլիզմին հակադրենք նոր տիպի հականիկոլական պոպուլիզմ, ապա լայն հանրության մոտբթանալու է վտանգի զգացողությունը։ Այդպես մենք կարող ենք մարգինալացնել բարդագույն կենսական խնդիրները և մի պահ կանգնենք փաստի առաջ։ Այս պրոցեսի առաջին նշանները կան. բարձրանում է գոչյունի, վիրավորանքի, պարզունակ խոսքի արժեքը, իսկ գրագետ և ծանրակշիռ խոսքը դառնում է ցածր պահանջարկ վայելող։Նման ազգային և պետական ճգնաժամից դուրս գալու համար շատ լուրջ հանրային, համահայկական կոնսոլիդացիա է պետք։ Մեր խորին համոզմամբ՝ այդ կոնսոլիդացիան հնարավոր է ապահովել միայն խելամտության և սոլիդության դրոշով։ Հակառակ դեպքում պրոցեսները կգնան տոտալ մարգինալացման, քաոտիկ թշնամանքի և պետության սրընթաց թուլացման ճանապարհով։

Լրահոս
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Վատիկանում կայացել է Կաթոլիկ և Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների աստվածաբանական հանձնախմբի հանդիպումը Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած՝ Փաշինյանին ուղեկցող ՃՈ մեքենայի վարորդը կմնա ազատության մեջ ՌԴ ՊՆ քարտեզում վերականգնվել է Ստեփանակերտը՝ որպես առանձնացված բնակավայր Խմբագիրները հրաժարվում են Փաշինյանին ձևական հարցեր ուղղելուց Լավրովը հայտարարեց ԵԱՀԿ ՄԽ հոգեհանգստի մասին․ տեսնենք՝ Նիկոլն ինչ ծաղկեպսակ կուղարկի Բացառիկ մանրամասներ՝ Ապարանից. կրակոցներ են եղել նաև սպանությունից առաջ․ տեսանյութ ԱԱԾ-ն չեզոքացրել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խմբի գործունեությունը․ տեսանյութ Պատգամավորի եղբայրը եղել է դեպքի վայրում՝ գազի կալոնկում. մանրամասներ` Ապարանի միջադեպից Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ տարադրամի փոխանակման կետերում Սյունիքի մարզում ԱԺ պատգամավորի եղբորորդու ողբերգական ավտովթարի փաստով հարուցվել է քրեական գործ Պայմանագրային զինծառայողները վթարի են ենթարկվել քաղաքացիական մեքենայով․ նրանցից մեկը մահացել է․ ՊԲ ՈւՂԻՂ․ Ապարանում սպանվածների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում Ձերբակալվել է Թուրքիայում անտառային հրդեհի հեղինակը Սյունիքում վթար է եղել ՊՆ КамАЗ-ի մասնակցությամբ. 1 զինծառայող տեղում մահացել է, 4-ը՝ հոսպիտալացվել «Դիմադրության» շարժման հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հուլիսի 1-ին Նոյեմբերի 9-ը դատավճիռ չէ, նորմալ իշխանության դեպքում հնարավոր է այս վիճակից դուրս գալ. Իշխան Սաղաթելյան ՈւՂԻՂ․ «Դիմադրություն» շարժման հանրահավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում Հուզված եմ, որ Շառլ Ազնավուրի հայրենիքում եմ. Զազը հետաքրքրությամբ է սպասում երևանյան մենահամերգին Մինսկում հանդիպել են ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազները. Դավթյանը խոսել է հրադադարի խախտումներից Բերձորի գազի խողովակներն ապամոնտաժվում են և ուղարկվում Շուշիի շրջան․ քաղաքապետ Ավտոտեխսպասարկման կետում պայթյունից տուժած 5 քաղաքացիների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր Վարդազարյան- Ջհանգիրյան ձայնագրությունը հետևանք չի ունենա, ՔԿ-ն գտնվում է վարչապետի գրպանում Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում, թե իբր հայկական կողմը խախտել է հրադադարը․ ՊՆ Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Այսօր կրկին հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում․ Իշխան Սաղաթելյան «Կուսակցությանն իմ անդամակցությունը դադարեցնելու մասին դիմում եմ ներկայացրել». Տիգրան Ուլիխանյանը հեռանում է «ՔՊ»-ից Հրազդանի կիրճում 20-ամյա աղջիկը դանակահարել է 29-ամյա կնոջը ՔԿ-ում նյութեր են նախապատրաստվում Ջհանգիրյան-Վարդազարյան զրույցի ձայնագրության վերաբերյալ Կաշառքի դիմաց ապօրինի վարորդական վկայականներ ստանալու համար մեղադրանք է առաջադրվել 28 անձի Հայ դատի հանձնախումբը մտահոգված է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական աջակցության տրամադրմամբ Ջո Բայդենը շրջանցել է 907-րդ բանաձևը. ԱՄՆ-ն կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին Հրաժարականից առաջ Նիկոլը որոշել է մի հատ էլ ինքը ստորացնի տիկին Վիկտորինի սիրելի «բարեփոխիչ» Ջհանգիրյանին ՔՊ-ի մութ տրամադրությունները բացահայտում են յուրայինները. «Հրապարակ» Պատգամավորները պետբյուջեի հաշվին Գորիս են գնացել․ «Ժողովուրդ» Փաշինյանի ընկերն օրենքի խախտմամբ տնօրեն է նշանակվել․ «Հրապարակ» Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին Բացառիկ մանրամասներ. ինչ է ասել Ռուբեն Վարդազարյանը քննիչին․ «Ժողովուրդ» Երևանի և 8 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Սամվել Բաբայանն իշխանությունից նոր զիջումներ է ուզում կորզել. «Հրապարակ»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan