Ավտոբուսը ինքնաբերաբար առաջ է ընթացել և բախվել կայանված մեքենաներին

Ավտոբուսը ինքնաբերաբար առաջ է ընթացել և բախվել կայանված մեքենաներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, Times․am: Հունիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00–ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 97 երթուղին սպասարկող ZHONG-TONG մակնիշի ավտոբուսը Նանսենի փողոցում ինքնաբերաբար առաջ է ընթացել և բախվել 19 հասցեի մոտ կայանված Nissan Murano և 2 Opel մակնիշի ավտոմեքենաներին:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոբուսը վարել է 60-ամյա Մհեր Նազարյանը, ով այն կայանել է և իջել ավտոբուսից, որից հետո տեսել է, թե ինչպես է ավտոմեքենան ինքնաբերաբար առաջ ընթացել և դարձել 3 ավտոմեքենաների ջարդի հեղինակ: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում