AM | RU
USD
EUR
RUB

ՔԿ-ում նյութեր են նախապատրաստվում Ջհանգիրյան-Վարդազարյան զրույցի ձայնագրության վերաբերյալ

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, Times․am: Քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի և ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի զրույցի ձայնագրության վերաբերյալ։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ՔԿ մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։

Հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանը մամուլի ասուլիս էր հրավիրել,․ որի ժամանակ իր և Ջհանգիրյանի խոսակցությունից ձայնագրություն էր հրապարակել։ Ձայնագրության մեջ ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը խոսում է Վարդազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործից և քաղաքական հայտարարություններ է անում։

Նույն օրը գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ-ների և համացանցային տեղեկատվական ռեսուրսների մշտադիտարկման արդյունքում այդ ձայնագրությունը վեր է հանվել և դրանում առկա՝ քրեական գործով Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ իրականացված քրեական հետապնդման գործընթացում առերևույթ ապօրինի միջամտության հնարավոր հանգամանքները քրեադատավարական ընթացակարգով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի ստուգելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ «նկատի ունենալով, որ քննարկվող քրեական գործով, որի շրջանակներում Ռ. Վարդազարյանի նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում, նախաքննությունը կատարվել է նախկին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից, ով ներկայում շարունակում է աշխատել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում, իսկ տվյալ քրեական գործը հարուցվել է ներկայիս ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը զբաղեցնող անձի հաղորդման հիման վրա»:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ԻՔՄ-ն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն՝ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի կողմից Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մասին ինքնախոստովանական խոսքի վերաբերյալ: «Հրապարակված ձայնագրությունում պարզ լսվում է, որ Գագիկ Ջհանգիրյանը պատմում է, որ խառնվել է որոշ քրեական գործերի ընթացքին («սաղ փակել եմ»), խոչընդոտել է որոշ քրեական գործերի հարուցմանը և անգամ որոշ անձանց ինդուլգենցիա է խոստանում՝ «քանի դեռ ողջ է»: Ընդորում, ԲԴԽ-ն այսօր, ըստ էության, հաստատել է, որ ձայնագրությունը կեղծված չէ, դրանում իրապես ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի ձայնն է», - նշել էր նա։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ասաց, որ այս հարցով էլ է դատախազությունը հանգամանքները քրեադատավարական ընթացակարգով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի ստուգելու նպատակով ուղարկել է ՔԿ։ ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանն ասաց, որ այս թեմայով տեղեկություն չունի։

Լրահոս
Երևանի և 4 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Հայաստանի Հանրապետությունում 2022-ի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարվել է սուգ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տնօրենը հոգեբանական ծանր վիճակում է, հրաժարվում է մեկնաբանություն տալ Դոնեցկում ռազմական գործողությունների մասնակից ադրբեջանցի է սպանվել «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի գործով 20-ից ավելի հարցաքննված կա Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են, ռուբլունը՝ աճել Քաղաքացին զանգել է ոստիկանություն ու հայտնել՝ պատրաստվում է պայթեցնել ԱԺ շենքը Օգոստոսի 20-ին Աղավնոյում լույսը ու կապն անջատվելու է Մետրոպոլիտենի մի շարք կայարաններում և «Զվարթնոց» օդանավակայանում պայթուցիկներ չեն հայտնաբերվել Դավթաշենում 3 տղամարդ 46-ամյա կնոջը խեղդամահ են արել Հայաստանում սգո օր կհայտարարվի Մետրոպոլիտենի աշխատանքները դադարեցվել են Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Երևանի և 5 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Փրկարարները հայտնաբերել են ևս 9 դի,․ընդհանուր 16 զոհ, որոնց թվում մանկահասակ երեխա և հղի կին Անհետ կորածների թիվը հասավ 20-ի, որոնցից չորսն Իրանի քաղաքացիներ են․ նոր տվյալներ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ կան հարցաքննված անձինք․ ՔԿ մամուլի խոսնակ Աղվան Հովսեփյանն ազատության մեջ է, սակայն կշարունակվի գտնվել բժշկական կենտրոնում. փաստաբան Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում ԱԻՆ-ը թարմացրել է անհետ կորած քաղաքացիների ցուցակը. նրանց թվում կա օտարերկրյա քաղաքացի Պուտինը ցավակցական հեռագիր է հղել Փաշինյանին՝ «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Ակնհայտ է, որ չի կարող խոսք լինել ահաբեկչական ակտի մասին. ԱԻ նախարարը՝ «Սուրմալու»-ի պայթյունի մասին «Սուրմալու» առևտրի կենտրոնում հայտնաբերվել է ևս մեկ դի ՈւՂԻՂ․ Իրավիճակը՝ Սուրմալուի տարածքում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում «Սուրմալու»-ի տարածքում անհետ կորած է համարվում 15 քաղաքացի ԱԱԾ-ն հորդորում է զերծ մնալ ՀՀ տարածքում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների վերաբերյալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց Ողբերգական ավտովթար Ստեփանակերտ-Այգեստան-Դրմբոն ճանապարհին. մահացել է 22-ամյա աղջիկ «Սուրմալու»-ում փրկարարները փլատակներից դուրս են բերել 10 տուժածի, 6 դի, 21 տրանսպորտային միջոց․ տեսանյութ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Սուրմալու» առևտրի կենտրոն Պայթյունի հետևանքով բուժումը շարունակում է 21 տուժած․ նրանց առողջական վիճակը միջին ծանրության է․ ԱՆ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով մահացածների թիվը հասել է 6-ի Այս պահին կա շուրջ 27 անհետ կորած, որոնց թվում հղի կին իր 5 տարեկան երեխայի հետ Փրկարարները «Սուրմալու» տոնավաճառի փլատակներից դուրս են բերել ևս մեկ դի․ այս պահին կա 3 զոհ «Մենք ուզեցել ենք վավերագրական կադր ստանալ, որտեղ կլինեին հրշեջներ, փրկարարներ․․․» Կտրուկ վատթարացել է N զորամասի շարքային զինծառայողի ինքնազգացողությունը, կյանքը փրկել չի հաջողվել․ ՀՀ ՊՆ Որոշակի պարբերականությամբ հայտարարվում է լռության րոպե՝ փլատակների տակ մնացած ողջ մարդկանց ձայնը լսելու նպատակով Փլատակների տակից փրկարները գտել են 1 քաղաքացու դի Բերձորի և Աղավնոյի տներն անվնաս թուրքին հանձնող հայ իշխանավորը Հայրենիք է վաճառում 5-ամյա աղջնակը տեղափոխվել է հիվանդասենյակ, վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan