AM | RU
USD
EUR
RUB

Վատիկանում կայացել է Կաթոլիկ և Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների աստվածաբանական հանձնախմբի հանդիպումը

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, Times․am: Հունիսի 20-24-ը Վատիկանում տեղի ունեցավ Կաթոլիկ Եկեղեցու և Արևելյան Ուղղափառ նախաքաղկեդոնական Եկեղեցիների միջև աստվածաբանական երկխոսության միացյալ ժողովի 18-րդ հանդիպումը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացրեցին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը։ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից ժողովին մասնակցում էին Կաթողիկոսության Քրիստոնեական դաստիարակության բաժնի պատասխանատու Գերաշնորհ Տ. Մակար եպիսկոպոս Աշգարյանը և միաբանության անդամ Հոգեշնորհ Տ. Պողոս ծայրագույն վարդապետ Թինքճյանը:

Վերջին երկու տարիներին համավարակով պայմանավորված առցանց ժողովներից հետո, սույն հանդիպման ընթացքին վերջնական տեսք ստացավ եկեղեցու յոթ խորհուրդների մասին ժողովի մոտեցումներն ամփոփող և կատարված աշխատանքի մասին զեկուցող միացյալ հայտարարությունը, որն ստորագրվեց համաատենապետների կողմից։ Եկեղեցու յոթ խորհուրդների մասին եզրակացությանը հաջորդեց Մարեմաբանության քննարկումը, որը պիտի շարունակվի նաև հաջորդ հանդիպման ժամանակ:

Ժողովի մասնակիցները նաև առիթ ունեցան հանդիպելու Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին և ստանալու Հռոմի սրբազան քահանայապետի օրհնությունը։ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ կատարվեց տարված աշխատանքներին, ընդգծվեց դրանց կարևորությունը, ինչպես նաև ներկայացվեց աշխատանքային ծրագրերի մասին ձևավորված միասնական տեսլականը:

Ժողովի վերջին նիստի ժամանակ որոշվեցին հաջորդ տարվա հանդիպման օրը և ներկայացվելիք ուսումնասիրությունների նյութերը։ Հաջորդ ժողովը տեղի կունենա Եգիպտոսում։

Լրահոս
Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել Երևանի մի շարք հասցեներում ջուր չի լինի Երևանի և 4 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Հայաստանի Հանրապետությունում 2022-ի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարվել է սուգ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տնօրենը հոգեբանական ծանր վիճակում է, հրաժարվում է մեկնաբանություն տալ Դոնեցկում ռազմական գործողությունների մասնակից ադրբեջանցի է սպանվել «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի գործով 20-ից ավելի հարցաքննված կա Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են, ռուբլունը՝ աճել Քաղաքացին զանգել է ոստիկանություն ու հայտնել՝ պատրաստվում է պայթեցնել ԱԺ շենքը Օգոստոսի 20-ին Աղավնոյում լույսը ու կապն անջատվելու է Մետրոպոլիտենի մի շարք կայարաններում և «Զվարթնոց» օդանավակայանում պայթուցիկներ չեն հայտնաբերվել Դավթաշենում 3 տղամարդ 46-ամյա կնոջը խեղդամահ են արել Հայաստանում սգո օր կհայտարարվի Մետրոպոլիտենի աշխատանքները դադարեցվել են Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Երևանի և 5 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Փրկարարները հայտնաբերել են ևս 9 դի,․ընդհանուր 16 զոհ, որոնց թվում մանկահասակ երեխա և հղի կին Անհետ կորածների թիվը հասավ 20-ի, որոնցից չորսն Իրանի քաղաքացիներ են․ նոր տվյալներ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ կան հարցաքննված անձինք․ ՔԿ մամուլի խոսնակ Աղվան Հովսեփյանն ազատության մեջ է, սակայն կշարունակվի գտնվել բժշկական կենտրոնում. փաստաբան Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում ԱԻՆ-ը թարմացրել է անհետ կորած քաղաքացիների ցուցակը. նրանց թվում կա օտարերկրյա քաղաքացի Պուտինը ցավակցական հեռագիր է հղել Փաշինյանին՝ «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Ակնհայտ է, որ չի կարող խոսք լինել ահաբեկչական ակտի մասին. ԱԻ նախարարը՝ «Սուրմալու»-ի պայթյունի մասին «Սուրմալու» առևտրի կենտրոնում հայտնաբերվել է ևս մեկ դի ՈւՂԻՂ․ Իրավիճակը՝ Սուրմալուի տարածքում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում «Սուրմալու»-ի տարածքում անհետ կորած է համարվում 15 քաղաքացի ԱԱԾ-ն հորդորում է զերծ մնալ ՀՀ տարածքում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների վերաբերյալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց Ողբերգական ավտովթար Ստեփանակերտ-Այգեստան-Դրմբոն ճանապարհին. մահացել է 22-ամյա աղջիկ «Սուրմալու»-ում փրկարարները փլատակներից դուրս են բերել 10 տուժածի, 6 դի, 21 տրանսպորտային միջոց․ տեսանյութ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Սուրմալու» առևտրի կենտրոն Պայթյունի հետևանքով բուժումը շարունակում է 21 տուժած․ նրանց առողջական վիճակը միջին ծանրության է․ ԱՆ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով մահացածների թիվը հասել է 6-ի Այս պահին կա շուրջ 27 անհետ կորած, որոնց թվում հղի կին իր 5 տարեկան երեխայի հետ Փրկարարները «Սուրմալու» տոնավաճառի փլատակներից դուրս են բերել ևս մեկ դի․ այս պահին կա 3 զոհ «Մենք ուզեցել ենք վավերագրական կադր ստանալ, որտեղ կլինեին հրշեջներ, փրկարարներ․․․» Կտրուկ վատթարացել է N զորամասի շարքային զինծառայողի ինքնազգացողությունը, կյանքը փրկել չի հաջողվել․ ՀՀ ՊՆ Որոշակի պարբերականությամբ հայտարարվում է լռության րոպե՝ փլատակների տակ մնացած ողջ մարդկանց ձայնը լսելու նպատակով Փլատակների տակից փրկարները գտել են 1 քաղաքացու դի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan