Մասիսում 38-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի. վերջինս «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում մահացել է
01/07/2022 09:04
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, Times․am: Հունիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 19:30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 38-ամյա Ալիսա Խ.-ն իր վարած Nissan Maxima մակնիշի ավտոմեքենայով Մասիս քաղաքի 3-րդ թաղամասում վրաերթի է ենթարկել հետիոտն, 7-ամյա Ալեքս Չ.-ին:
Վրաերթի ենթարկված երեխան տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկված երեխան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում