Կիևը բալիստիկ հրթիռներով հարվածել է ՌԴ Բելգորոդի և Կուրսկի բնակելի թաղամասերին

Կիևը բալիստիկ հրթիռներով հարվածել է ՌԴ Բելգորոդի և Կուրսկի բնակելի թաղամասերին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, Times․am: Կիևը բալիստիկ հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածել է ՌԴ Բելգորոդի և Կուրսկի բնակելի թաղամասերին, որտեղ չկան զինվորական օբյեկտներ։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

Նրա խոսքով՝ հարվածները տեղի են ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 03․00-ից մինչև 03․30-ը, «Точка-У» հրթիռներով և Ту-143 «Рейс» անօդաչու սարքերով։

«Ցանկանում եմ նշել, որ տվյալ հրթիռային հարվածները նպատակաուղղված իրականացվել են ռուսական քաղաքների խաղաղ բնակչության դեմ»,-ասել է ՊՆ նեկրայացուցիչը

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում