«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Իրանում․ Բայրամով

«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Իրանում․ Բայրամով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, Times․am: Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը կկայանա Իրանում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական աղբյուրները։

«Ողջունում ենք Իրանի կառուցողական դիրքորոշումը տարածաշրջանային ձևաչափերին, այդ թվում՝ «3+3» հարթակին մասնակցության և համագործակցության հարցում։ Իրանը մոտ ապագայում կհյուրընկալի այս ձևաչափով հանդիպումը»,- ասել է Բայրամովը։

Ջեյհուն Բայրամովն այս հայտարարությունը հնչեցրել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ ճեպազրույցի ժամանակ՝ Թեհրանում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում