Արարատի մարզում բախվել են Lexus-ն ու 07-ը, 3 վիրավորներից 2-ը երեխաներ են

Արարատի մարզում բախվել են Lexus-ն ու 07-ը, 3 վիրավորներից 2-ը երեխաներ են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, Times․am: Այսօր՝ հուլիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Գետազատ-Դեղձուտ գյուղերի խաչմերուկում բախվել են Lexus և ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

3 հոգի, որոնցից 2-ը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» ԲԿ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել Lexus-ի վարորդն ու քաղաքացիները, և նրանք հիվանդանոց են տեղափոխվել քաղաքացիների ավտոմեքենաներով։  

Հետևեք մեզ նաև Telegram-ում