AM | RU
USD
EUR
RUB

Պատերազմի բերումով ԼՂ մուտք գործած ԶՈւ ստորաբաժանումները վերադառնում են ՀՀ. Արմեն Գրիգորյան

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, Times․am: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդգծում է, որ Արցախի Հանրապետությունում Հայաստանից զորակոչված ժամկետային զինծառայողներ չեն լինի, սակայն հավելում է, որ Լեռնային Ղարաբաղում զորակոչիկները կշարունակեն զորակոչվել պաշտպանության բանակում ծառայելու:

Արմեն Գրիգորյանն այս մասին ասել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում, որը ներկայացնում ենք ստորև.

-Պարոն Գրիգորյան, վերջին շրջանում առավել հաճախ են դարձել քննադատություններն առ այն, թե Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղից հանում է զորքերը, այդպիսով ԼՂ-ն թողնելով անպաշտպան: Ինչպե՞ս եք արձագանքում այս քննադատություններին:

-Պատերազմի ընթացքում ՀՀ ԶՈւ մի շարք ստորաբաժանումներ օգնության են հասել ԼՂ Պաշտպանության բանակին: Հրադադարի հաստատումից եւ ԼՂ-ում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ կոնտինգենտի տեղակայումից հետո ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների դուրսբերումը ԼՂ-ից տրամաբանական է:

-Բայց դա չի նշանակո՞ւմ Լեռնային Ղարաբաղն իրոք անպաշտպան թողնել:

-Ոչ, որովհետեւ նախկինում էլ ԼՂ անվտանգության ապահովման գործառույթն իրականացրել է ԼՂ Պաշտպանության բանակը: Եվ այս առումով որեւէ բան չի փոխվում: Չնայած՝ պետք է մի բան արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայումը պիտի անվտանգության երաշխիք լինի:

-Բայց Փառուխի դեպքերը ցույց տվեցին, որ այդպես չէ...

-Փառուխի դեպքերը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության եւ կիրառելի միջազգային իրավունքի կոպիտ խախտում են: Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ներխուժեցին Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի: Ռուսաստանի Դաշնությունը մեզ հավաստիացրել է, որ ներխուժած ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան այնտեղից, եւ մենք հույս ունենք, որ ՌԴ խաղաղապահ ուժերը կապահովեն ապօրինի ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտուց: ՌԴ խաղաղապահ ուժերի առկայությունն ինքնին վկայում է ԼՂ բնակչության համար իրական գոյաբանական վտանգի առկայության հանգամանքի ընդունում ՌԴ կողմից, և խաղաղապահ ուժերն առանցքային նշանակություն ունեն ԼՂ հայության անվտանգության երաշխավորման գործում։

-Բայց ճշգրիտ լինելու համար. ԼՂ-ում Հայաստանի Զինված ուժերի ժամկետային զինծառայողները փոխարինվում են պայմանագրայիններո՞վ, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են գալիս ԼՂ-ից:

-Ճշգրիտ լինելու համար արձանագրենք: Պատերազմի բերումով ՀՀ ԶՈւ մի շարք ստորաբաժանումներ ՊԲ-ին օգնելու նպատակով մուտք են գործել ԼՂ: Հրադադարի հաստատումից հետո նրանք վերադառնում են Հայաստանի Հանրապետություն: Այս գործընթացը մոտ է ավարտին եւ սեպտեմբերին կավարտվի: Ինչ վերաբերում է Պաշտպանության բանակին, այն Լեռնային Ղարաբաղում է եղել եւ շարունակում է այնտեղ մնալ:

-Այսինքն՝ հայաստանյան ժամկետային զինծառայողներ սեպտեմբերից հետո չե՞ն լինելու ԼՂ-ում:

-Ոչ: Բայց ԼՂ իշխանություններից մեր ստացած տեղեկությունների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի զորակոչիկները, ինչպես նախկինում, զորակոչվելու են ՊԲ-ում ծառայելու:

-Իսկ պայմանագրայիննե՞ր:

-ԼՂ իշխանություններից մեր ստացած տեղեկությունների համաձայն` ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ՊԲ-ում կծառայեն նաեւ պայմանագրայիններ:

-Նաեւ Հայաստանի՞ց:

-Հայաստանից ԼՂ Պաշտպանության բանակ պայմանագրայիններ չեն զորակոչվում: Ըստ անհրաժեշտության՝ ԼՂ-ն տեղում է կազմակերպում պայմանագրային զինծառայողների ներգրավում:

Լրահոս
Երևանի և 4 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Առանց Արցախ չկա Հայաստան. Դավիթ Բաբայան Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ Ժամը 10:30-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է. ՊՆ Իրանի նախագահը հայտարարել է երկրում ընթացող բողոքի ցույցերին կոշտ արձագանքելու մասին Բերդ համայնքում ՏԻՄ ընտրություններին քարոզչության հարկադրելու համար երկու անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Ժամը 11:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է բնակչության 10․03%-ը Պեկինում իրավիճակը հանգիստ է, անվտանգության միջոցառումներն ուժեղացված չեն ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին Ինչպես Փաշինյանը քանդեց բանակը․ ռազմական փորձագետի հիմնավորումը․ տեսանյութ Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները հայտարարում են՝ սեպտեմբերի 27-ին թույլ չեն տա Նիկոլ Փաշինյանի մուտքը «Եռաբլուր» Ադրբեջանը չհրահրված և չարդարացված զինված ներխուժում սկսեց Հայաստանի տարածք. Արմեն Գևորգյան Արարատ քաղաքում վրաերթի են ենթարկել 7-ամյա տղայի Այսօր Ստեփանակերտի օրն է. Արցախյան 44-օրյա պատերազմից հետո մայրաքաղաքի բնակչությունը կտրուկ աճել է Կարող ենք Իրանից էլ սպառազինություն ձեռք բերել. Սուրեն Սարգսյան Խոշոր հրդեհ Արշակունյաց պողոտայում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ Ոսկու և արծաթի գները նվազել են Հակառակորդը փորձել է անցնել հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք, սակայն հետ է շպրտվել Հայոց Բանակի հարվածը Նիկոլ Փաշինյանին «Սուրմալու»-ի փլատակներում մնացած Mercedes-ը ԱԻՆ-ի աշխատակիցները դեռ չեն հանել Երևան-Մեղրի ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով 7 անձ է հոսպիտալացվել, 5-ը երեխաներ են Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է․ ՊՆ Ֆրանսիան հորդորում է իր քաղաքացիներին զերծ մնալ ՀՀ որոշ շրջաններ այցելելուց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է խուսափել Հայաստանի որոշ վայրեր այցելելուց Պետք է ստեղծենք առավելագույն լայն համախմբում՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար․ Իշխան Սաղաթելյանը՝ ՀՀ և Արցախի նախկին նախագահների հանդիպման մասին Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Եռաբլուրում տեղի ունեցածին լավ չեմ վերաբերվում, դատապարտելի է. Տիգրան Ավինյան TikTok-ի արգելափակումները Հայաստանում հանված են. Սամվել Մարտիրոսյան «Լուսավոր Հայաստանը» մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին․ ցուցակը գլխավորելու է Դավիթ Խաժակյանը Վարդենիս համայնքի սահմանամերձ բնակավայրերից ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տարհանվել է 539 ընտանիք Արցախում առաջարկում են վերանայել սեփականության իրավունքի սահմանափակումները Ռոնալդինյոն չափազանց շատ էր սիրում կանանց ու սառը գարեջուր, հակառակ դեպքում մինչև 60 տարեկան կխաղար Սա դավաճանություն է, պարտվողականության ու Հայրենիք հանձնելու գործընթացի շարունակություն Երևանի և 9 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը Ոսկու և արծաթի գներն աճել են
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan