Արցախում «Nissan»-ը բախվել է «ԳԱԶԵԼ»-ին. կա 6 վիրավոր

Արցախում «Nissan»-ը բախվել է «ԳԱԶԵԼ»-ին. կա 6 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, Times․am:  Հուլիսի 31-ին` ժամը 12:50-ին, ոստիկանության Մարտունու շրջանային բաժնից հաղորդել են, որ Կաղարծի գյուղի մոտակայքում «Nissan» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենային։ Այս մասին հաղորդում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը:

Անմիջապես դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ պատահարի հետևանքով «Գազել» ավտոմեքենայի վարորդ`Մարտունի քաղաքի 53-ամյա բնակիչ Հ. Մ.-ն «Nisan» ավտոմեքենայի վարորդ՝ Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Ն.Բ.- ն (ծնված 1978թ.), և վերջինիս ուղևորներ Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ Մ.Բ.-ն (ծնված 1949թ.), Ս. Բ.-ն (ծնված 1956թ.), Յ.Մ.-ն (ծնված 2001թ.) և Գ. Հ.-ն տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում