AM | RU
USD
EUR
RUB

«Ադրբեջանը պիտի վերադարձվի Իրանին». Իրանցի դիվանագետի սկանդալային հայտարարությունը

 

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, Times․am: Իրանցի դիվանագետ, Իտալիայում և Աֆղանստանում Իրանի նախկին դեսպան Աբոլֆազլ Զոհրեվանդը իր վերջին 40 րոպեանոց հարցազրույցում, որի ձայնագրությունը տրամադրվել է նաև մեզ, անդրադառնալով Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտարարած միտքը, որ Իրանը դեմ կլինի Իրան-Հայաստան սահմանագծի փոփոխությանը, ուշագրավ և սկանդալային հայտարարություններ է կատարել, որոնք կփորձենք ներկայացնել ստորև:

Թուրքիան իր ներքին քաղաքական համակարգի պատճառով, այս կեղծավորությունից փախուստ չունի, շատ վատ կենդանի է նա, և մենք երբևէ չենք կարող մտածել, որ նմանատիպ Թուրքիայի հետ կկարողանանք ռազմավարական դաշնակցություն, անգամ ռազմավարական համագործակցություն ունենալ, մենք ռազմավարական մրցակիցներ ենք լավագույն դեպքում, հետևաբար Նախիջևանի ու Ղարաբաղի խնդիրները մեր վնասին վերջացան:

Մենք հիմա էլ ականատես ենք, եր ԱՄՆ-ի ԿՀՎ-ի ճնշմամբ փորձում են Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները բարելավել: Այդ հարաբերությունների բարեկարգումն էլ Իրանի ու Ռուսաստանի վնասին է: Նրանք շատ են ձգտում, որ Հարավային Կովկասում, ինչպես Վրաստանում տեղի ունեցավ, Իրանի և Ռուսաստանի ցամաքային կապը կտրել և ոչնչացնել, դա մեր շնչափողը կփակի: Թեև Հարավային Կովկասը մեր քաղաքակրթական ազդեցության գոտին է:

Այս Ադրբեջանն իր ներկա ընթացքով խիստ վտանգ է ներկայացնում մեր համար, ինչպես և Իրաքի քրդերը: Սրանք սիոնիզմի բուսնելու ենթահողն են դառնում: Սա շատ ուշադիր պիտի տեսնեինք և տեսնենք:

Նախիջևանի դեպքում մենք շատ ավելի լավ էինք կարող աշխատել: Առհասարակ Նախիջևանը պիտի վերադարձվի Իրանին: Նախիջևանը մեր աքիլեսյան գարշապարն է: Անգամ եթե Ադրբեջանն ու Նախիջևանը ստորգետնյա թունելով իրար միանան, եթե Թուրքիան և Ադրբեջանը մի կերպ ցամաքային կապ ունենան իրար հետ, մենք խնդիրներ ենք ունենալու, որովհետև Թուրքիայի հանդեպ մեր ճնշման լծակները հենց տարանցիկ ճանապարհներն են, ու մի կասկածեք, որ թուրքերը կփակեն մեզ: Հիմա գնացեք տեսեք, թուրքերը իրենց սահմանը Իրանի հետ փակում են բետոնե պատերով, այնտեղ սիրոնիստական միտքն է ներգործում:

Հենց այս լուրջ սպառնալիքների պատճառով է, որ պիտի Ռուսաստանի հետ հարաբերություններին շատ լուրջ վերաբերվենք և հենց այստեղ է, եր մենք նրանց հետ ռազմավարական ընդհանրություններ ունենք: Հյուսիս-Հարավ առևտրային ճանապարհը համաշխարհային առևտրի հաշվարկները կփոփոխի: Այս ճանապարհը հանապազորյա հացից ավելի կարևոր է: Ու հենց մեր շրջապատի միջադեպերը, ինչպիսիք են Աֆղանստանն ու Իրաքը, միայն դրա համար են, որ այդ ճանապարհները չկառուցվեն:

Հայաստանի հարցը բազմաթիվ պատճառներով, գերադասելի է քան Ադրբեջանը մեր համար: Ադրբեջանը հենց այն կետն է, որտեղ ՆԱՏՕ-ն կարող է գալ և Իրանի մասնատման գործարքը մեկնարկել: Ղարաբաղի հարցը շատ կարևոր էր: Այժմ էլ, այս վարչապետը, որ գործի վրա է Հայաստանում, իրավասու և պատշաճ անձնավորություն չէ, շատ վատ է խաղացել, նա ներթափանցած անձ է Հայաստանում: Հայերը Իրանի դաշնակիցն են, զարմանալի ընդհանրություններ ունենք իրար հետ և պատմության վաղ շրջաններից հայերը միշտ Իրանի կողքին են եղել:

Մեզ համար հայերը առաջնահերթություն ունեն այս Ադրբեջանցիներին, որովհետև առհասարակ Ադրբեջան որպես այդպիսին գոյություն չի ունեցել, սրանք կամ Իրանցի ազերիներ են և կամ եթե չեն, պիտի գնան այս տարածաշրջանից, Ադրբեջանը պիտի վերադարձվի Իրանին, իրականությունը սա է, մինչև Ադրբեջանը չվերադարձվի Իրանին, միշտ մեզ համար կմնա որպես քաղցկեղային ուռուցք: Ազերիները Իրանցի են, բայց գնում են ինչոր ծագումնաբանություն են հորինում իրենց համար թե իբր Կենտրոնական Ասիայի թուրքերից են առաջացել, այս տմարդները պատմություն են հորիում:

Մենք չպիտի թույլ տանք, որ Ադրբեջանն ոնց ուզի խնդիրները լուծի: Ցավոք մեր պաշտոնյաներից ոմանք խաբվեցին և որի արդյունքում եղավ այն, ինչ չպիտի լիներ:

Փակագիծ Վերլուծական Հարթակ

Լրահոս
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ Հաջողությամբ ավարտվեց ՀՀ արժեթղթերի շուկայում կորպորատիվ պարտատոմսերի խոշորագույն ծրագիրը Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Ադրբեջանական գերությունից հայրենադարձված զինծառայողներից 10-ն այս պահին հարցաքննվում են, իսկ 7 հոգին տեղափոխվել են հիվանդանոց Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում «Արաբկիր» մանկական պոլիկլինիկայի պետպատվերը սպառվել է․ ծնողները ստիպված են վճարել «անվճար» ստուգման համար Ի՞նչն է ավելի կարևոր՝ ադրբեջանական գազը, թե հայկական արյունը․ ԵԽ պատգամավորը դիմել է Բորելին Սամակատով (ինքնագլոր) երթևեկության բանուկ հատված մտնելը վթարային իրավիճակներ է ստեղծում վարորդների համար Վիրավոր զինծառայողներից 61-ը դուրս է գրվել․ ծայրահեղ ծանր վիճակով վիրավոր այս պահին այլևս չկա. ՊՆ Ազգությամբ հայ 18 մարզիկներ հնարավորություն կունենա կրկին ներգրավվել Հայաստանի հավաքականներում․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը Ադրբեջանի «Յաշմա», «Կոմանդո» ջոկատները աննախադեպ դաժանություններ են արել․ Թաթոյանը՝ Fox New-ին Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ. Փաշինյանի ուղերձը՝ ուսուցիչներին Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել Վաղը տեղի կունենա Փաշինյան-Էրդողան հանդիպումը Իրանում 5․5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է նաև Հայաստանում Երևանի և 9 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Վիրավորական է այդ փաստաթղթի համեմատությունը գործող կառավարիչների կողմից խայտառակ պայմաններով ստորագրման պատրաստվող պայմանագրի հետ Ադրբեջանական կողմն ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների․ ՀՀ ՊՆ-ն հրապարակել է նրանց անունները Հաստատվել է ՃՈ հրամանատարի մեղավորությունը Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վրաերթում Ցանկացած վայրագության համար մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն Հայոց պետականությունը և Հայ ժողովուրդը կանգած են գոյաբանական սպառնալիքի առջև․ «Հայաստան» խմբակցություն Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում 36 ժամ ջուր չի լինի Բաքվում ԱՄՆ դեսպանությունը կոչ է արել պատասխանատվության ենթարկել հայ ռազմագերիներին գնդակահարողներին Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Շատ հնարավոր է, որ ՀԱՊԿ-ն որոշում կայացնի դուրս գալ Հայաստանից. Ալեն Սիմոնյան Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել պատասխանատվության ենթարկել ռազմական հանցագործություն թույլ տված ադրբեջանցի զինծառայողներին Ինչ է ուզում Ռուսաստանը Հայաստանից. «Հավաստի աղբյուրը» շարունակում է բացահայտումները Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին առաջարկել է ստանձնել Արցախի պետնախարարի պաշտոնը ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ Առաջարկվում է տարկետում ստացած ուսանողների զորակոչի տարիքը 27-ից դարձնել 28 Ցյուրիխյան արձանագրությունների և հայ-թուրքական հաշտության հնարավոր պայմանագրի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի դատողություններն անընդունելի են Ոսկու և արծաթի գներն աճել են Երևանի և 4 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Հայ զինծառայողների գնդակահարության տեսանյութից հետո Ջերմուկի տարածքում շրջապատված ադրբեջանական ջոկատն արդեն պետք է ոչնչացված լիներ Լևոն Տեր-Պետրոսյանն անդավաճան է ինքն իր ոճին՝ ամեն բան գլխիվայր անել և ներկայացնել իրեն հարմար լույսի ներքո․ քաղաքագետ Իսպանական լրատվամիջոցները անդրադարձել են Ադրբեջանի ռազմական հանցագործություններին Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Երկամսյա վարժական հավաքներին չներկայացած տղամարդը դանակով հարձակվել է ոստիկանների վրա Հայ ռազմագերիների գնդակահարությունը կատարվել է Իշխանասարի դիրքերից մեկում՝ «Հովազ 1» բարձունքում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan