Երևանում հաստաբուն ծառից մի հատված պոկվել և վնասել է գազախողովակներն ու էլեկտրալարերը

Երևանում հաստաբուն ծառից մի հատված պոկվել և վնասել է գազախողովակներն ու էլեկտրալարերը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, Times․am: Այսօր` օգոստոսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Սասունցի Դավթի հրապարակի հարևանությամբ՝ Տիգրան Մեծի նրբանցքում, մշակույթի տան հետնամասում հաստաբուն ծառից մի հատված կոտրվել և ընկել է։

 Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Վնասվել են էլեկտրական լարերն ու գազախողովակները։

Օպերատիվորեն ժամանել են «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների ներկայացուցիչները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում