Մասիսի քաղաքապետարան ներխուժած անձն ինքնասպան է եղել քաղաքապետի աթոռին նստած

Մասիսի քաղաքապետարան ներխուժած անձն ինքնասպան է եղել քաղաքապետի աթոռին նստած

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, Times․am: ժամեր առաջ Մասիսի քաղաքապետարանի շենք ներխուժած զինված տղամարդն ինքնասպան էր եղել հենց համայնքի ղեկավարի աշխատասենյակում, նրա աթոռին նստած, գրում է Yerevan.Today-ը։

Մասիսի խոշորացված համայնքի ղեկավարը, հիշեցնենք, երեք օրով արտերկրում էր գտնվում, արձակուրդում էր։ Միջադեպի պահին արդեն Հայաստան վերադարձած քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը հայտարարություն տարածեց՝ հույս հայտնելով, որ իրավապահներին կհաջողվի վնասազերծել նախկին ավագանու զինված անդամին, և միջադեպն անարյուն կավարտվի։

Սակայն րոպեներ առաջ լարված իրավիճակն այլ ավարտ ունեցավ. Հայաստանի ոստիկանապետի առաջին տեղակալ, գեներալ Արամ Հովհաննիսյանը ոստիկանների հետ ուղիղ եթերում բացել է Մասիսի քաղաքապետի սենյակը, որտեղ մոտ երկու ժամ նռնակներով ներխուժել ու պատսպարվել էր Էդգար Մարգարյանը։

Նրան հայտնաբերել են քաղաքապետի աթոռին ինքնասպան եղած` գլխի շրջանում կրակոցով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում