Ո՞վ է մեղավոր Արմեն Գրիգորյանի մահվան մեջ. հարցում

Ո՞վ է մեղավոր Արմեն Գրիգորյանի մահվան մեջ. հարցում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, Times․am: ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը տեղյակ է, որ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը դատարանում է մահացել՝ իր իսկ դատական նիստի ժամանակ: Ըստ «Gallup International» կազմակերպության իրականացրած հարցման, որին 1005 մարդ է մասնակցել, ցավալի իրադարձությանը տեղյակ է եղել հարցվածների 73.1 տոկոսը, անտեղյակ՝ 26.9 տոկոսը:

Գրիգորյանի մահվան մեջ ՀՀ իշխանություններին հարցվածների 11.6 տոկոսն է մեղադրում, դատական համակարգին՝ 6.4 տոկոսը: Հարցվածների մեծամասնությունն էլ՝ 45.7 տոկոսը, կարծում է, որ առհասարակ որևէ մեկի ու որևէ կառույց մեղավոր չէ Գրիգորյանի մահվան մեջ:

Հարցման մեկ այլ բաժնի արդյունքների համաձայն՝ այս պահին ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան: Այդպես է կարծում հարցվածների 53.4 տոկոսը: «Քաղբանտարկյալներ կան»,- ասում է հարցվածների 46.6 տոկոսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում