Այս պահի դրությամբ պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունենք. Փաշինյան
13/09/2022 11:39
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, Times․am: Այս պահի դրությամբ հայկական կողմը պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունի: Ազգային ժողովում ունեցած ելույթում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ադրբեջանի զինված ուժերը հարձակվողական գործողություններ են ձեռնարկել Հայաստանի Հանրապետության վրա՝ 4 ուղղություններով, հետագայում 2-3 ուղղություն էլ ավելացել է: Եվ Ադրբեջանը փորձում է ներկայացնել, թե այդ գործողությունները եղել են ի պատասխան Հայաստանի կողմից ինչ-որ սադրանքների: Բայց պետք է միանշանակ արձանագրենք, որ այդ տեղեկությունը բացարձակապես կեղծ է և սուտ է և ընդհանրապես չի համատասխանում իրականությանը»,- ասաց Փաշինյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում