Աշխարհը ողջունեց հայ ռազմագերիների վերադարձը՝ որակելով այն մարդասիրական քայլ

Աշխարհը ողջունեց հայ ռազմագերիների վերադարձը՝ որակելով այն մարդասիրական քայլ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, Times․am: Հերթական անգամ տարանք բարոյական հաղթանակ, սակայն քաղաքական առումով մնացինք ձեռնունայն։ Բոլոր շահեցին, այդ թվում Ադրբեջանը, բացի մեզնից։ Իսկ ինչո՞ւ, պատասխանը մեկն է՝ մեր թուլության ու քաղաքական մտքի բացակայության պատճառով։ Այս մասին գրում է Yerevan Live տելեգրամ ալիքը։

Զավեշտն այն է, որ Ադրբեջանը ներխուժեց ՀՀ ինքնիշխան տարածք, սպանեց և գերեվարեց հայ զինծառայողներին, դիրքավորվեց մեր տարածքում, իսկ մենք սկսեցինք պատրաստել հերթական խնդրագրերը։ Զենքի ուժով մեր տարածքից դուրս շպրտելու փոխարեն սկսեցինք դիմել ում հնարավոր է։ Թշնամու զինծառայողներին գերեվարելու փոխարեն հանգիստ թույլ տվեցինք, որպեսզի նրանք հեռանան։

Օրեր անց Ադրբեջանը վերադարձրեց հայ զինծառայողներին ու այսօր ստանում է ողջույնի ուղերձներ, ներկայանում է մարդասիրական լույսի ներքո։ Որպես օրինակ՝ Մեծ Բրիտանիայի ուղերձը, որը Ադրբեջանի կողմից այդ քայլը որակում է որպես մարդասիրական ժեստ։ Մենք շարունակում ենք ինքնամոռաց շնորհակալություններ հայտնել ԱՄՆ-ին ու արդյունքում ԱՄՆ-ն դառնում է բարերար, Ադրբեջանը՝ մարդասեր, իսկ մե՞նք․․․

Հետևեք մեզ նաև Telegram-ում