Ռուսաստանն արդյունավետ է համարում Ուկրաինայի կրիտիտկական ենթակառուցվածքները ոչնչացնելու մարտավարությունը

Ռուսաստանն արդյունավետ է համարում Ուկրաինայի կրիտիտկական ենթակառուցվածքները ոչնչացնելու մարտավարությունը

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ուկրաինայի ռազմական հրամատարական համակարգի օբյեկտների և դրանց հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքի զանգվածային հրթիռակոծության ժամանակ ռուս զինվորականները խոցել են նշանառված բոլոր թիրախները։

ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ռուսական կողմի հարվածները խոչընդոտել են ուկրաինական պահեստազորի, արտասահմայնան սպառազինության, ռազմական տեխնիկայի և զինամթերքի տեղափոխմանը ռազմական գործողությունների վայր երկաթուղային գծով։

Նշենք, որ ռուս զինվորականների կողմից ուկրաինական ենթակառուցվածքներին հասցված հերթական հարվածից հետո, Կիևի պահանջով կայացել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ։ Մի շարք քաղաքներում, այդ թվում նաև Կիևում, Օդեսայում և Լվովում դադարեցվել են էլեկտրաէներգիայի, իսկ որոշ տեղերում նաև ջրի մատակարարումը: Ուկրաինական բոլոր ատւմակայանները ստիպված են եղել դադարեցնել գործունեությունը:

Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ երկրի բոլոր ատոմակայանների , ՋԷԿ-երի ու հիդրոէլեկտրակայանների մեծ մասը ժամանակավորապես հոսանքազրկվել են, իսկ էլեկրաէներգիայի սպառողների ճնշող մեծամասմասնությունը մնացել է առանց էլեկտրականության։

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան այս առումով հայտարարել է, որ Մոսկվայի գործողությունները «պատասխան են Ուկրաինային արևմտյան զենքով զինելու և ռազմական հաղթանակ տանելու Կիևի կոչերի»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում