Կաշառք ստանալու պահին ՊՆ մայոր է ձերբակալվել

Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության հատուկ օպերատիվ ծառայության աշխատակիցների կողմից հոկտեմբերի 14-ին կաշառք ստանալիս ձերբակալվել է ՀՀ ՊՆ Արմավիրի զինվորական կոմիսարիատի պահեստազորի զինվոր-սերժանտների հաշվառման, ամրագրման բաժանմունքի պետ, մայոր Է. Լ. Սարդարյանը:

Ինչպես Times.am-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հոկտեմբերի 9-ին մայոր Է.Սարդարյանն իր աշխատասենյակում կաշառք է պահանջել Արմավիրի մարզի Նոր Արտագերս գյուղի բնակիչ Գ. Ա.-ի կորցրած զինվորական գրքույկը մեկ շաբաթվա ընթացքում տրամադրելու համար:

Փաստի առթիվ հոկտեմբերի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում