AM | RU
USD
EUR
RUB

«Շատ բան չեմ հիշում, չեմ ուզում հիշել». Թագուհին գաղթի ժամանակ 13 տարեկան էր

 

Քարվաճառի բնակչուհի, զինկոմիսարիատի աշխատակցուհի Թագուհի Չիլինգարյանը գաղթական է դարձել 13 տարեկան հասակում: Երիտասարդ կինը դժվարությամբ է խոսում գաղթի մասին, որպես մանկական մի ծանր հիշողության, որն ամեն կերպ ցանկանում է մոռանալ ու չանդրադառնալ դրան:

«Բնակվում էինք մարզկենտրոնում, Ներքինշենում, չնայած Վերինշեն գյուղից ենք: Այդ ժամանակ ես ռուսական դպրոց էի գնում, իսկ ռուսական դպրոց միայն էդտեղ էր, մեկ էլ Կարաչինարում: Կարաչինարը շատ հեռու էր, ծնողներս էլ Ներքինշենում էին աշխատում, դրա համար էնտեղ ենք մնացել: Ես երեխա էի, մենք բնակավայրը թողել ենք 1992 թ. հունիսի 13-ին», իր պատմությունն է սկսում Թագուհին:
Այդ ժամանակ ինքն արդեն 13 տարեկան է եղել, եւ իր խոսքերով'այդքան էլ փոքր չէր, բայց գաղթից շատ բան չի հիշում: «Միայն հիշում եմ, որ այդ օրը ամբողջ գյուղը հավաքվել էր մոտակա ժայռի տակ, փոքրերը եւ ծերերը: Այդտեղից հետո սամալյոտներ եկան, բամբիտ արեցին… դրանից հետո ծնողներիս հետ ոտքով գիշերը ճանապարհ ընկանք դեպի Գյուլիստան: Էնքան դաժան բաներ կան, որ չեմ էլ ուզում հիշեմ, շատ դժվար է…», խոսակցությունը կրկին փորձում է փակել Թագուհին:

«Ես ջարդ չեմ տեսել, մենակ մի դեպք եմ հիշում, կանայք սկսեցին գոռալ, ճչալ, լացել, ասացին, որ մոր ձեռքից երեխան ընկել էր գետը, մարդիկ խառնվել էին իրար, գոռում էին, պապան մեզ ուրիշ ուղղությամբ տարավ, որ մենք դա չտեսնենք» դժվարությամբ հիշում է Թագուհին:

«Երկու եղբայր ունեմ, ինձնից փոքր են: Այդ ժամանակ մեծը 10 տարեկան էր, մյուսը' 6 տարեկան: Գյուղը թողնելուց հետո, ոտքով քայլելով եկանք Նապատ /Գյուլիստան/, այդտեղից պետք ա ինչ-որ սար անցնեինք, գալիս էինք դեպի Ղարաբաղ: Գիշերով հասանք Հաթերք, իրենց կլուբն էր կարծեմ, էդտեղ գիշերեցինք, առավոտյան ավտոները Հայաստանից օգնություն էին բերել: Այդտեղ մի ծանոթ տղա գտնվեց. պապայիս ընկերոջ տղան էր, եկել էր ծնողներին տանի, բայց չէր գտել: Պապան մեզ' երեք երեխաներիս, ուղարկեց այդ տղայի հետ: Ավտոյի կուզովում մի կերպ տեղավորվեցինք», իր ընտանիքի գաղթի պատմությունն է վերհիշում Թագուհի Չիլինգարյանը: Արդեն մի քանի զրույցներ եմ ունեցել Քարվաճառում բնակվող փախստականների հետ, եւ նրանց բոլորի պատմությունները նման են իրար. գիշերով դուրս են եկել գյուղից, ոտքով անցել տասնյակ կիլոմետրեր, ամեն ինչ թողել գյուղում, ոչինչ չեն կարողացել վերցնել իրենց հետ: Կյանքն ու տունն ավերված, ապագան մշուշոտ, հայրենիքը կորցրած հարյուրավոր հայ ընտանիքներ այսպես բռնել են գաղթի ճանապարհը' չիմանալով, թե ուր են գնում եւ ուր են հանելու…

Թագուհին ու երկու եղբայրները առանց ծնողների, միայնակ անցնելով գաղթի ճանապարհների սարսափների միջով, հասնում են Երեւան:

«Մեզ բերեցին Սախարովի հրապարակ, այնտեղ գրանցեցին: Խառնաշփոթ էր, ավտոյի մեջ մի կին կար, ով մամայիս հետ էր աշխատել: Երբ որ մեքենայից իջանք, բոլորը ցրվեցին, մենք երեք երեխա մնացինք կանգնած: Այդ ժամանակ մեր բարեկամները մեզ փնտրում էին, բայց չէին գտնում: Էդ կինն ասաց մի վախեցեք, ես ձեզ կտանեմ: Երեք մորաքույրս Հոկտեմբերյանից եկել էին Երեւան, բայց մեզ չէին գտել: Մի հորեղբայր ունեի, Հրազդանում էր ապրում: Այդ կինը մեզ տարավ հորեղբորս տուն»:

Մեկ շաբաթից երեխաներին են միանում ծնողները: Իրենց հայրենիքում տուն, աշխատանք, մի ամբողջ կյանք թողած այս մարդիկ մի քանի տարի բնակվում են Հրազդան քաղաքում: Տուն չունեին, ապրում էին հանրակացարանում:

Հրազդանից իրենց ծննդավայրը շատ հեռու է, իսկ Քարվաճառից' այնքա~ն մոտ…Այ այն սարի, Մռավի հետեւում է նրանց թողած-կորցրած, իրենցից խլած հայրենիքը… Քարվաճառ տեղափոխվելիս Թագուհին 24 տարեկան էր: Այստեղ է ամուսնացել, բալիկներ ունեցել, իր երեխաների մանկությունն անցնում է ազատագրված Քարվաճառում, խաղաղ երկնքի տակ: Ազատ ու խաղաղ Քարվաճառը նրանց հայրենիքն է, նրանց իրավունքը…

Թամարա Գրիգորյան

Լրահոս
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ուղիղ Ադրբեջանի հրետակոծության հետևանքով Արցախի Ակնաղբյուր գյուղում սպանվել է 60-ամյա Սերգեյ Բալայանը Թշնամին ակտիվ է եղել Բերձորի ուղղությամբ առաջնագծի ձախ թևում, բայց կրելով մարդուժի մեծ կորուստներ, փախել է զբաղեցրած դիրքերից Թուրքիայում ավելի քան 20 հետցնցում է գրանցվել երկրաշարժից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ռոբերտ Քոչարյանը վարակվել է կորոնավիրուսով և Մոսկվա մեկնելը ժամանակավորապես անհնար է դարձել «Թուրքիան շարժվում է դեպի խոր տնտեսական ռեցեսիա». IIF-ի առաջատար տնտեսագետ Վարչապետին հոկտեմբերի 20-ին տեղեկացրել են, որ Լ. Տեր-Պետրոսյանը եւ Ռ. Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա Էգեյան ծովում տեղի ունեցած երկրաշարժը «ցնցել» է Հունաստանը և Թուրքիան, կան ավերածություններ․ Greek City Times (լուսանարներ, տեսանյութ) Ադրբեջանական զինված ուժերը փորձել են թիրախավորել Արցախի Շուշի քաղաքը Մեկնարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. Աննա Նաղդալյան Թուրքիան զորքը դուրս է բերել սիրիական Համայի ռազմակետից ՊԲ-ն ոչնչացնում է ադրբեջանական դիվերսիոն խմբին (տեսանյութ) ՊԲ-ն գերեվարել է հերթական ահաբեկչին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի ՊԲ-ն շատ ծանր հարվածներ է հասցրել թշնամուն․ Դավիթ Բաբայան Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Ֆրանսիան այժմ թիրախ է իսլամիզմի և ահաբեկչության համար. Ֆրանսիայի ՆԳ նախարար Հունաստանը կարծում է, որ վաղ թե ուշ ԵՄ-ն ստիպված կլինի պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ ՌԴ փոխարտգործնախարարը չի բացառել ԼՂ հակամարտության գոտում կռվող վարձկանների ներթափանցումը ՌԴ ՌԴ օդուժը շարունակում է Սիրիայում ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ հզոր հարվածների իրականացումը «Ալիևի խաղաղության ծրագրում խարդավանք կա. դրա նպատակն արցախահայերի ամբողջական շրջափակումն է»․ Կոնստանտին Զատուլին Հակառակորդի զինամթերքի ոչնչացումը (տեսանյութ) Այս պահին հարավային ճակատում ինտենսիվ մարտեր են․ Արծրուն Հովհաննիսյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2398 դեպք Թշնամին, այսօր հյուսիսում թողնելով տասնյակ դիակներ, հետ է շպրտվել. Արծրուն Հովհաննիսյան Եվրոպան պետք է վերադառնա իրականությանը, պետք է որոշակի գործողություններ ձեռնարկվեն Թուրքիայի դեմ. Հունաստանի ՊՆ Այս գիշեր մահացել է Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը. ՄԻՊ Իրանի ԱԳ փոխնախարարը Երևանում ներկայացրել է իր երկրի մոտեցումները ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվել են հակառակորդի խմբավորումների կրակային խոցման գործողությունները. ՊԲ «Փաստ». Աշխարհի կողմից Արցախի անկախության ճանաչման պահանջն ավելի է հասունանում «Հրապարակ». Սասուն Միքայելյանը վիրավորվելուց հետո դեռ չի կարողանում քայլել «Փաստ». Այս պատերազմը ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած ցեղասպանության շարունակությունն է «Փաստ». Նախընտրական «սիրաշահումներ» և արևմտյան «հավասարություններ» ԼՂ հարցում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 30 Արծրուն Հովհաննիսյանի, Աննա Նաղդալյանի և կամավորական Միքայել Միքայելյանի ճեպազրույցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Եվրոպական խորհրդարանի կուսակցությունները կոչ են արել ԼՂ-ում հրադադարի նկատմամբ միջազգային վերահսկողություն սահմանել Նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել «Մոսկվան պատրաստ է Փարիզի և այլ գործընկերների հետ ահաբեկչության դեմ պայքարում ամենասերտ փոխգործակցությանը»․ Պուտին Երևանն աջակցում է Լեռնային Ղարաբաղում դիտորդների տեղակայմանը. ՀՀ ԱԳ նախարար Միացե՛ք, միասին պաշտպանենք մեր Շուշին, մեր Արցախը, մեր ազգային արժանապատվությունը Զինծառայողները ներկայացվել են «Մարտական ծառայություն» մեդալների. ՊԲ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan