AM | RU
USD
EUR
RUB

Քարվաճառին եկեղեցի է անհրաժեշտ

 

Հայկական ազատագրված Քարվաճառը դանդաղ, բայց զարգանում է: Պատերազմին հաջորդած քսան տարիների ընթացքում քաղաքում կառուցվել են ինչպես սահմանափակ քանակությամբ բնակելի տներ, այնպես էլ առաջին անհրաժեշտության հաստատությունները' հիվանդանոց, դպրոց… Այսօր Քարվաճառում կա նաեւ մշակույթի տուն, ոստիկանության շենք, բանկ… Սակայն չկա մի կառույց, առանց որի հայկական բնակավայր պատկերացնելը դժվար է: Քարվաճառում չկա եկեղեցի:

Հին Քարվաճառի եկեղեցու մասին մատենագրային որեւէ հիշատակություն չկա: Սակայն գոյություն ունեցող մի շարք փաստեր թույլ են տալիս ենթադրելու, որ հին Քարվաճառի եկեղեցին եղել է այն նույն վայրում, որտեղ հետագայում տարածք ներթափանցած ադրբեջանցիները թանգարան են կառուցել: Նախ, այդ տարածքը գտնվում է ձորաբերանին, իսկ հայ եկեղեցաշինության մեջ ձորի մոտ եկեղեցի կառուցելու ավանդույթ կա: Երկրորդ, այս տարածքը գտնվում է հենց այն վայրում, որտեղ եւ եղել է հին հայաբնակ Քարվաճառ ավանը մինչեւ գրավվելն ու հայաթափվելը: Եւ վերջապես, եկեղեցու մասին հիշատակություն են թողել մարտակերտցի եւ վարդենիսցի ավագ սերնդի ներկայացուցիչները, ովքեր խորհրդային տարիներին այցելել են Քարվաճառ: Ըստ նրանց, եկեղեցին հիմնահատակ կործանվել է 1960-ականներին: Նրանք նաեւ մի ժողովրդական զրույց են պատմել եկեղեցին քանդելու մասին, որի հավաստիությունը, բնականաբար, հայտնի չէ:

Ըստ զրույցի, Քարվաճառում ապրող թուրքերը նախապաշարմունք են ունեցել եւ վախեցել են քանդել եկեղեցին: Ոչ ոք չի համարձակվել նստել բուլդոզերի ղեկին: Եւ ահա մի հոգի մոտեցել է ու ասել, որ ինքը չի վախենում, եւ կքանդի եկեղեցին: Նա նստել է բուլդոզերի ղեկին եւ հիմնահատակ ավելել է հայկական եկեղեցին: Այնուհետ, աշխատանքն ավարտելուց հետո նրանք ձորի մոտ ոչխար են մորթել ու խորոված կերել: Այդ ժամանակ սաստիկ անձրեւ է սկսվել, եւ մարդիկ փորձել են պատսպարվել ժայռի տակ: Ըստ ժողովրդական այս պատմության, հայկական եկեղեցին քանդողը կանգնել է մի ժայռի տակ, որը քանդվել է, եւ թուրքը տեղում մահացել է:

Քարվաճառն այսօր ազատ է, եւ այնտեղ հայեր են ապրում, սակայն տարածքում այս քսան տարիների ընթացքում եկեղեցի չի կառուցվել: Եկեղեցու ենթադրյալ վայրում այժմ ադրբեջանական թանգարանի ավերակներն են:

Քարվաճառի քաղաքապետ Ռոլանդ Այդինյանը շատ է կարեւորում Քարվաճառում եկեղեցի ունենալու հարցը: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց պարոն Այդինյանը, մոսկվայաբնակ բարերարներ այժմ եկեղեցի են կառուցում Իջեւանում, որի չափերը եւ արտաքին տեսքը շատ կհամապատասխանեին Քարվաճառին: «Ըստ հաշվարկների, այդպիսի մի եկեղեցի ունենալու համար մեզ կպահանջվի 80.000 ԱՄՆ դոլար», նշեց Քարվաճառի քաղաքապետը:

Ռ. Այդինյանի խոսքով, ինքը հարցը դեռեւս չի հստակեցրել Պարգեւ Սրբազանի հետ, սակայն տեղյակ է, որ Սրբազանն իր այցելություններից մեկի ժամանակ Քարվաճառում եկեղեցու երկու տեղ է նշել. կա´մ քաղաքի մուտքի հատվածը, որտեղ այժմ խաչքար կա տեղադրված, կամ էլ' վերը նշված տարածքը, որտեղ այժմ ադրբեջանական թանգարանի ավերակներն են:

Քաղաքապետի խոսքով, եկող տարվա սկզբից հետո կսկսի գործել «Շահումյանի բարգավաճման» ֆոնդը, որի ծրագրերում անպայման կլինի նաեւ եկեղեցու կառուցման համար գումար հայթայթելը:
Եկեղեցու կառուցումից հետո Քարվաճառում կբնակվի հոգեւորական: Քաղաքապետի խոսքով, այդ հարցում թերեւս կաջակցի նաեւ Մայր Աթոռը:

Իսկ Քարվաճառի բնակիչները եկեղեցու կարիք զգում են: Այդ է վկայում ենթադրաբար հին եկեղեցուց մնացած մասունքներով պատրաստած սրբատեղին, որտեղ մարդիկ մոմ են վառում: Մի քանի կոտրած խաչքար, մի փոքրիկ սրբապատկեր, Նոր Կտակարան ու մի քանի վառված մոմն ավերակների ֆոնին իսկապես հուզիչ են:

Այսօր եկեղեցիներ կառուցվում են Հայաստանի տարբեր քաղաքներում ու գյուղերում, այնպիսի վայրերում, որտեղ նոր կառուցվող եկեղեցին արդեն երրորդն է, չորրորդը, հինգերորդը… Իսկ Քարվաճառին այսօր մի եկեղեցի անհրաժեշտ է:

Պատմական վայրում եկեղեցի կառուցելով' տարածքը կմաքրվի ադրբեջանական թանգարանի մնացորդներից ու վերստին կդառնա հայոց սրբատեղի:

Տա Աստված, որ ամեն առավոտ ու երեկո ղողանջների ներքո հայկական քաղաքն ավերակներից վեր հառնի մաքրագործված ու նոր:

Քարվաճառցիների անունից դիմում ենք բոլոր հայերին' Հայաստանում եւ Հայաստանից դուրս ապրող. նվիրատվությամբ աջակցենք Քարվաճառում եկեղեցի կառուցելու սրբազան գործին:

Թամարա Գրիգորյան

Լրահոս
Մայիսի 29-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք․ մարզպետ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը՝ ՄԻԵԴ կարծիքի մասին. Ունենք բավականին օգտակար մի որոշում 111-ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունը Էդմոն Մարուքյանը նշանակվել է ԵԽԽՎ համազեկուցող Վիտալի Բալասանյան. Ընտրողին ամենակեղտոտ ձևով խաբել են Մոսկվայի կենտրոնում ՀՀ քաղաքացու` ցանկապատից կախված դի է հայտնաբերվել Վտանգված է Արցախի սուբյեկտայնությունը Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ հարցման վերաբերյալ ՄԻԵԴ կարծիքը Հնարավոր է սանիտարական նորմերը չեն պահպանվել, դրա համար Դենդրոպարկ տանող ճանապարհը փակել են. Դենդրոպարկի տնօրեն Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական՝ արտաքին գործերի հետ կապված հարցերով. Արայիկ Հարությունյան 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն Բոլիվիայում վերջին կես տարվա ընթացքում 3-րդ անգամ փոխվել է առողջապահության նախարարը. «ՌԻԱ Նովոստի» Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք. «Netgazeti.ge» Դիմակը դառնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության 4-րդ սիմվոլը՝ ձերբակալված Քոչարյանի, մաքսանենգ ծխախոտի եւ ՀԴՄ-ների կողքին.Աղասի Ենոքյան Այն, ինչ ունեցել եք 94 թվականին, կունենաք նաև այսօր, մեզ հետ ուժի լեզվով չփորձեք խոսել. Արայիկ Հարությունյանը՝ Ադրբեջանի նախագահին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ռեկորդային՝ 460 դեպք Այսօր կադրային նոր նշանակումներ կլինեն. Արցախի նախագահ. ուղիղ «Իրավունք». ԿԳՄՍ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել «Ժողովուրդ»․ ԱԺ-ում հաստիքների թիվը կարող է ավելանալ «Ժողովուրդ»․ Հայտնի է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը «Փաստ»․ Պետական ապարատում շարունակվում են ներքին վերադասավորումները «Հրապարակ»․ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովն ինչ է ակնկալում լսել Էդվարդ Նալբանդյանից «Հրապարակ»․ Ռուբեն Ռուբինյանը ստանձնել է ՍԴ հարցը Վենետիկի հանձնաժողովի հետ համաձայնեցնելու պատասխանատվությունը «Ժողովուրդ»․ Իշխանությունը Փաստահավաք խումբը դիտարկում է որպես անցումային արդարադատության գործիքներից մեկը «Հրապարակ»․ Իշխանություններն ինչպե՞ս են պատրաստվում ՏԻՄ պաշտոնյաների հարցերը լուծել «Հրապարակ»․ Իշխանական տիկնայք լծվել են ազգը բազմացնելու գործին «Փաստ»․ Մարզերում էապես խստացվել է համավարակի հետ կապված վերահսկողությունը «Փաստ»․ «Սորոսականները» հիմա էլ «աչք ունեն» հատկապես մեծ կարևորություն ունեցող երկրներում դեսպանների պաշտոնների վրա ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 29 Դատարանը չի հաստատել Ռուբեն Հայրապետյանին մեղսագրված արարքներից երկուսի վերաբերյալ հիմնավոր կասկածը․ պաշտպան Մարի Իզմիրլյանի անվան մանկատան՝ ջերմող դայակի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է Հայաստանի միջմարզային ճանապարհներին տեղադրվել են անցակետեր. ոստիկանապետ Արցախում դիմակների մեծածախ իրացման գինը 130 դրամ է․ Տեղեկատվական շտաբ Բարձր ենք գնահատում Վրաստանի և Հայաստանի միջև սերտ կապերը. Գիորգի Գախարիա Մայիսի 28-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 470 դեպք, որից 7-ը` մահվան ելքով․ մարզպետ Դիմակների և ձեռնոցների անընդմեջ կրումը կարող է մի շարք հիվանդություններ առաջացնել Հայաստանում կա 316 ծանր, 53 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի․ 17 մարդ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերի ՀՀ վարչապետի, առողջապահության նախարարի և ոստիկանապետի ճեպազրույցը. Տեսանյութ Կոչ ենք անում Առողջապահության նախարարի խոսնակին հարգել լրատվականների գործունեությունը. «Մեդիա պաշտպան»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan