Facebook-ում լրատվականների հրապարակումները կորցրել են իրենց առաջվա դերը

Ցանկացած ինֆորմացիա ստանալու համար այսօր արդեն բավարար է միայն մտնել Facebook, և յուրաքանչյուրս կարող ենք ստանալ մեր որոնած ինֆորմացիան և′ ֆեյսբուքյան օգտատերերի, և′ համապատասխան լրատվամիոցների ֆեյսբուքյան էջերի հրապարակումների միջոցով:

Օրերս տեղի է ունեցել Facebook –ի ալգորիթմի նոր թարմացումներ, որի նպատակն է հստակ իրարից տարանջատել անհատ-օգտատերի և համպատասխան էջերի, այսպես կոչված, ստատուսների տեսքով հրապարակումները:

Բանն այն է, որ այնքան են շատացել հրապարակումները և′անհատ-օգտատերերի, և′ լրահոս ապահովող էջերի, որ իրականում դժվար է լինում տարբերել այդ երկուսը և արդյունքում նվազել է լուրի տարածման արդյունավետության մեխանիզմը:

Ինչպես նշել էր տեղեկատվական անվտանգության ոլորտի մասնագետ Սամվել Մարտիրոսյանը՝ ‹‹այս պահից լրատվականների էջերի ստատուսների քաշը իջեցվել է։ Այնպես որ գերադասելի է լուսանկար կամ հղում տեղադրել, քան թե ստատուսի տեսքով թարմացում անել››։

Հետևեք մեզ նաև Telegram-ում