Լևոն Արոնյանը կարևորագույն պարտիայում հաղթեց Սերգեյ Կարյակինին
24/01/2014 09:54
Նմանատիպ
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Լևոն Արոնյանը Վեյկ ան Զեեի մրցաշարի 9-րդ տուրում ուժերն էր չափում Սերգեյ Կարյակինի հետ:Կարևորագույն այս պարտիան բավականի երկար ձգվեց: Գրոսմայստերները 60 քայլ փոխանակեցին, հետո Կարյակինը անձնատուր եղավ: Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Այժմ հայ շախմատիստն ունի 7 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ’Արոնյանը նախավերջին տուրում կմրցի առաջատարներից Լայներ Դոմինգեսի հետ: Վերջին տուրը կկայանա հունվարի 26-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում