Ադրբեջանը խեղաթյուրում է բանակցային գործընթացը. Տիգրան Բալայան
Նմանատիպ
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հունվարի 24-ին հանդիպման մասին Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում կայացած բանակցությունների բովանդակությանը:
«Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանական կողմն ինքն իր հետ է
բանակցել’ ասելով իր սրտի ուզածը, ինքն իր համար ինչ-որ լուծումներ է
առաջարկել և այդ ամենը փորձում է ներկայացնել որպես բանակցությունների
բովանդակություն:Դա տեղի ունեցած հանդիպման էության խեղաթյուրում է, ինչը ևս մեկ
արտահայտություն է բանակցային գործընթացը գլխիվայր ներկայացնելու
ադրբեջանական կողմի շարունակական գործելաոճի»,- նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Ադրբեջանի ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Էլման Աբդուլլաեւն ասել էր, թե «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցությունների հիմքը Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումն է»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում