ԲՀԿ-ն չի միանա Րաֆֆիին

«Իրավունք»-ը գրում է. «Ժառանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ ինքնահռչակ նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, վերադառնալով Ամերիկայից, որոշել է փետրվարի 18-ին հանրահավաք կազմակերպել: Վերջինս, երևի թե կլորիկ գումար է «կպցրել» «օբամայականներից», որի դիմաց էլ փորձում է որոշ աշխատանքներ տանել:

Հետաքրքիր է արդյոք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը վերջերս ակտիվ համագործակցում է ոչ կոալիցիոն ուժերի հետ, կմիանա՞ տվյալ նախաձեռնությանը: Ինչպես նշել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը. «Նման տեղեկության չեմ տիրապետում, չեմ կարծում, որ կմիանանք»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում