ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հաջող բանակցություններ առայժմ հնարավոր չեն. Յուլյա Տիմոշենկո

Կիեւի նոր իշխանությունների կողմից բանտարկությունից ազատված Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն չի հավատում Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների հաջողությանը, քանի որ, նրա կարծիքով, Մոսկվան ձգտում է հասնել Ուկրաինայի «լիակատար կապիտուլյացիային»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Տիմոշենկոյի գլխավորած «Բատկիվշչինա» կուսակցության կայքը:

«Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ բանակցություններն այսօր չեն կարող հաջողություն ունենալ»,- նշել է Տիմոշենկոն:

Կոալիցիայի գծով Տիմոշենկոյի դաշնակից ՈւԴԱՌ կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ Կիեւի նոր իշխանությունները մտադիր են հանձնախումբ ձեւավորել Մոսկվայի հետ բանակցելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում